×


Էրիկ.“Եթե հարսանիք լինի, չեմ թաքցնի”

Հանրությանը հետաքրքրում է հայտնիների ոչ միայն ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը: Այս անգամ խոսակցությունների “թիրախը” Էրիկ Կարապետյանն է: Երգչին վերջին շրջանում ուղեկցում է Սվետլանա անունով մի գեղեցկուհի, զույգը միասին էր ներկայացել նաեւ օրերս տեղի ունեցած “21TV”-ի մրցանակաբաշխությանը:

Էրիկը եւ Սվետլանան


Էրիկը BRAVO.am-ին հայտնել է, թե իր անձնական կյանքի մասին չի ցանկանում բարձրաձայնել.“Ես նախընտրում եմ իմ արած աշխատանքի, քան իմ անձնական կյանքի մասին խոսել: Ուզում եմ, որ հետաքրքրվեն իմ երաժշտական նորություններով: Ես կարող եմ տարբեր մարդկանց հետ հայտնվել տարբեր վայրերում, բայց չի նշանակում, որ պետք է նրանց մասին պատմեմ: Միգուցե իմ կողքի աղջիկը չի ցանկանում, որ իր մասին բարձրաձայնեմ: Եթե հարսանիք լինի, չեմ թաքցնի”:  

Էրիկը եւ Սվետլանան


Երգիչը հավելել է, որ նորություն ունի իր աշխատանքով հետաքրքրվողների համար.  ապրիլին նախատեսում է թողարկել ձայնասկավառակ եւ կազմակերպել համերգ-շնորհանդես.“Ցավալի է, որ քննարկում են մեր կյանքը` երկրորդ պլան մղելով երաժշտությունը”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին