×


Ի՞նչն է զարմացրել հայազգի Ջեյմս Բոնդին Երեւանում :)

Nazo Bravo-ն, նույն ինքը` ամերիկաբնակ ռեփեր, դերասան Նազարեթ Ասլանյանը, ում ստեղծագործական գործունեության մասին նախկինում առիթ ենք ունեցել պատմելու, այս ամառ առաջին անգամ այցելել է Հայաստան: BRAVO.am-ը նրան իր ցանկությամբ լուսանկարել է Ծիծեռնակաբերդում:

Nazo Bravo-ն


“Ժամանել եմ մեր հայրենիքում ապրող հարազատներիս տեսնելու, ինչպես նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու եւ համագործակցելու նպատակով: Այցս Հայաստան վավերագրական ֆիլմի տեսքով կցուցադրեմ Միացյալ Նահանգներում”,-մեզ հետ զրույցում նշել է ռեփերը:

Nazo Bravo-ի խոսքով` այստեղ իրականացրել են զարմուհիների մկրտությունը.“Ինքնաթիռը մեզ համար էր(ծիծաղում է-հեղ.): Եկել եմ ընտանիքով` մորս, քույրերիս, նրանց երեխաների հետ: Այցելեցինք այն տունը, որտեղ անցել է մորս մանկությունը: Գնացինք նաեւ Գավառ, որտեղ պապիկիս տունը տեսանք: Շատ հետաքրքիր զգացողություն էր, կարծես ժամանակով հետ գնացի”:

Nazo Bravo-ն


Ռեփերին դուր է եկել զբոսնել Երեւանում:).“Հաճելի է, երբ շուրջդ բոլորը հայեր են: Եթե համեմատենք Լոս Անջելեսի հետ, ապա վերջինս ավելի հարմար է երթեւեկելու համար. զբոսնելն այնտեղ եզակի բան է: Հաճելիորեն զարմացա` տեսնելով զբոսնող բազմաթիվ հայերի: Հայրենիքումս ամեն ինչ շատ համեղ է, հատկապես մրգերը եւ լոլիկը”:

Նազոն նաեւ տխրելու առիթ է ունեցել.“Օրինակ, Միացյալ Նահանգներում աշխատելու դեպքում կարող ես նորմալ ապրել: Հայաստանում, երբ տեսնում ես, թե ինչ դժվարությունների են հանդիպում մարդիկ, ինչքան քիչ գումար են վաստակում, եթե անգամ աշխատանք ունեն, հիասթափվում ես…”:

Nazo Bravo-ն


Ռեփերը հասցրել է մի քանի երգ ձայնագրել Երեւանում գտնվելու ընթացքում.“Համագործակցել եմ “Մեծ Հայք”-ի եւ “Redlight”-ի հետ: Դեռ ԱՄՆ-ում Սուրեն Թադեւոսյանի “Before I Die” ֆիլմի համար A Chilla-ի հետ սաունդթրեք ենք ստեղծել, որի տեսահոլովակն արդեն համացանցում է”:

Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
Լուսանկարները`  Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Գրիգոր Դավթյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW