×


Ինչպես է նշում իր 26-ամյակն Աննա Հարությունյանը

Աննա Հարությունյանն այսօր` հունվարի 16-ին, իր ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է մայրիկին եւ ստացել շնորհավորանք նրա կողմից: 26-րդ տարեդարձի առթիվ դերասանուհին խնջույք չի կազմակերպել, քանի որ կարեւորում է անսպասելիության զգացողությունը.“Այս տարին ինձ համար հետաքրքիր է սկսվել. կարեւոր պահերին հեռախոսս անջատվում է, երեկ կեսգիշերին էլ այդպես եղավ… Գուցե լռությունը լավագույն ընկերս է, բայց քիչ հետո լռությունը փոխակերպվեց ընկերներիս ջերմ մաղթանքների:)”:

Աննա Հարությունյանը


BRAVO.am-ի հետ զրուցում Աննան նշել է, որ շնորհակալ է յուրաքանչյուր շնորհավորանքի համար.“Այսօր ինձ սարսափելի գնահատված եմ զգում ծանոթ ու անծանոթ մարդկանց շնորհիվ: Ոչ թե ուղղակի շնորհակալ եմ, այլ ինձ դրականորեն պարտավորված եմ զգում, հուսով եմ` իմ աշխատանքով կարդարացնեմ բոլորի սպասելիքները, հատկապես ստեղծագործական աշխատանքիս վերաբերյալ մաղթանքները: Երբեմն կասկածների մեջ եմ ընկնում` արդյոք արժանի եմ թատերարվեստը ներկայացնելուն, բայց լավ խոսքերից ոգեւորված ու շոյված եմ”:

Նրա խոսքով` նախորդ տարիների աշխատանքի արդյունքը այսօր տեսնում է մաղթանքների միջոցով եւ երջանիկ է, որ մարդկանց հարգանքին է արժանացել. “Անցած տարեդարձներիս ոչ թե քիչ եմ ստացել շնորհավորանքներ, այլ այս տարի մի տեսակ իրական է: Հիմա հեռուստատեսությունում զբաղվածությունս զրո է, միայն թատրոնում եմ աշխատում, բայց հաճելի է, որ հիշում ու գնահատում են”:

Աննա Հարությունյանը


Երբ զանգահարեցինք հոբելյարին` հարցնելու, թե ինչպես է տարեդարձը տոնելու, նա շտապում էր թատրոն` “Գիշատիչների խնջույքը” նոր ներկայացման փորձին: Գործընկերները տորթով եւ շամպայնով շնորհավորել են Աննային.“Երիտասարդ դերասաններով համախմբվել ենք եւ անտերպրիզային բեմադրություն ենք պատրաստում մարդկային բարդ թվացող պարզ խնդիրների մասին: Կարծում եմ` հաջողություն կունենա, որովհետեւ  թեման շատ արդիական է, ուսուցողական ուղղվածություն ունի”:

BRAVO.am
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին