×


Լեդի Գագայի ժամանցը Բահամներում :)

Թեեւ այս շրջանում Լեդի Գագայի աշխատանքային գրաֆիկը բավական խիտ է, նա ժամանակ է գտել ընկերների հետ ժամանցի համար: Էպատաժային երգչուհին ծովափնյա հանգստի է մեկնել Բահամյան կղզիներ, որտեղ արված բիկինիով լուսանկարներն էլ տարածել են արտասահմանյան լրատվամիջոցներն ու հանրությանը կրկին առիթ տվել քննարկել վերջինիս ավելորդ կիլոգրամներն ու ցելյուլիտը:

Լեդի Գագան


Լեդի Գագան, վստահաբար, այն հատնիներից չէ, որոնք մեծ ջանքեր են գործադրում կատարյալ կազմվածք ունենալու համար, մի շարք հարցազրույցներում էլ նշել է, որ չի պատրաստվում տարբեր սննդակարգերի պատճառով վտանգել առողջությունը. “Հպարտանում եմ ինձնով` անկախ նրանից, թե որքան եմ կշռում: Բացի այդ, իմ ընկերոջը ես այսպիսին եմ դուր գալիս”:

Լեդի Գագան


Հիշեցնենք, 29-ամյա երգչուհին նշանադրվել է այս տարվա փետրվարին: Գագան եւ դերասան Թեյլոր Քինին հանդիպում են 2011 թվականից. ծանոթացել են “You and Me’’ տեսահոլովակի նկարահանման հրապարակում:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին