×


Կարինե Օհանյան.«Ես եւ ամուսինս սպասում ենք ճիշտ պահին»

Բելգիահայ երգչուհի-մոդել Կարինե Օհանյանն ամուսնությունից հետո ապրում է Գերմանիայում՝ շարունակելով ելույթներ ունենալ եվրոպական քաղաքներում։ Նա BRAVO.am-ին հայտնել է, որ օրեր առաջ Բելգիայում նկարահանվել է իր նոր երգի տեսահոլովակը։

Կարինե Օհանյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Փոփ եւ R’n’B ժանրի «Eyes Wide Shut» երգի պրոդյուսերը Կիպրոսում հայտնի DJ Livin R-ն է.«Դիջեյը նաեւ օգտագործել է հունական բուզուկի գործիքը, որը կնկատեք տեսահոլովակում։ Միշտ ինքս եմ բառերն ու մեղեդին գրում, բայց այս անգամ ինձ միացավ Լոնդոնում ճանաչված ռեփեր Shao Dow-ն: Նա հատուկ Լոնդոնից ժամանեց, որ մասնակցի նկարահանմանը»,-մեզ հետ զրույցում պատմել է Կարինեն եւ հավելել, որ նկարահանումները տեւել են երեք օր, մասնակցել է շուրջ 50 հոգի. «Այս երգի ոճն ու հոլովակն ինձ է նկարագրում, սա ես եմ եւ ուզում եմ դրական լիցքեր մարդկանց տալ ու գունավորել բոլորի էկրանները»։

Կարինե Օհանյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Մեր հարցին՝ արդյոք ամուսինը մասնակցություն ունի այս աշխատանքում, Կարինեն պատասխանել է, որ Ջեյսոնն իր կյանքի բոլոր ոլորտներում կա, իսկ ինչ վերաբերում է այս երգին, դիջեյի հետ հենց նրա շնորհիվ է ծանոթացել.«Իհարկե, ամուսինս եւս կա հոլովակում։ Մեկ օր էլ միասին հանդես կգանք, մանավանդ, որ արդեն զուգերգ ունենք. հենց այդ երգի շնորհիվ ենք ծանոթացել: Պարզապես դեռ սպասում ենք ճիշտ պահին»։

Դիջեյ Shao Dow-ն եւ Կարինե Օհանյանը


Եվս նորություն Keyoh-ից. նա լուսանկարվել է բելգիական «MaTuVu» նորաձեւության ամսագրի 5-րդ համարի շապիկի համար.«Ինձ համար խորհրդանշական է, քանի որ այս նոյեմբերին լույս է տեսնում իմ 5-րդ երգը։ Այս շապիկը տոնական է՝ կապված Նոր տարվա ու Սուրբ Ծննդի հետ։ Մինչեւ Ամանոր պլանավորել ենք նաեւ բարեգործական համերգ: Բրյուսելի հայկական վայրերից մեկում դեկտեմբերի 11-ին կայանալիք երեկոյի նպատակը մեկն է, որ հավաքված գումարը փոխանցենք Հայաստանի սահմանամերձ գյուղերին»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Կարինե Օհանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին