×


Համբուրվող Քրիստիանո Ռոնալդուն եւ Իրինա Շեյքը շեղել են օպերատորներին:)

Քրիստիանո Ռոնալդու եւ Իրինա Շեյք զույգի հարաբերությունների մասին “հանրային քննարկումները” վերջին շրջանում կրկին թեժացել են:): Խոսակցությունների համաձայն` մոդելն արդեն հարսանեկան զգեստ է ընտրում, այլ աղբյուրներ էլ հայտնում են, թե հարսանիք ընդհանրապես չի լինելու. Ռոնալդուին գիշերային ակումբներից մեկում “բռնացրել” են “Playboy”-ի մոդելներից մեկի գրկում:

Իրինա Շեյքը եւ Քրիստիանո Ռոնալդուն


Բամբասանքները հետին պլան են մղվում, երբ Իրինան եւ Քրիստիանոն միասին հայտնվում են հանրային որեւէ վայրում:): Այս անգամ պորտուգալացի ֆուտբոլիստն ու ռուս մոդելը միմյանց հանդեպ ունեցած սերն ու քնքշանքը չեն թաքցրել ֆուտբոլային խաղերից մեկի ընթացքում` շեղելով ներկաների, ինչպես նաեւ խաղը նկարահանող օպերատորների ուշադրությունը:

Իրինա Շեյքը


Զույգի սիրախաղը ներկայացնող տեսանյութն ու լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` showbiz.siteua.org

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին