×


Հայաստանի մասնակից Բեթթիի “եվրատեսիլյան” տեսահոլովակը “սելֆի վիդեո” տարբերակով է :)

Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ում կներկայացնի 11-ամյա Բեթթին՝  «Արեւի մարդիկ» երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը:

Բեթթին


Արդեն իսկ նկարահանվել է հայաստանյան երգի տեսահոլովակը, որն առաջին անգամ հայկական երգարվեստում ‹‹սելֆի վիդեո›› տարբերակով է, իսկ նկարահանողը, դե, իհարկե, այս տարվա մեր պատվիրակ Բեթթին է: Տեսահոլովակը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ: 

Բեթթիի "եվրատեսիլյան" տեսահոլովակը կլինի "սելֆի վիդեո" տարբերակով


«Մանկական եվրատեսիլ 2014»-ը կանցկացվի նոյեմբերի 15-ին` Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:

BRAVO.am
Լուսանկարները եւ տեղեկատվությունը` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին