×


Հայկ Պետրոսյան.«Կինս ասաց` «կներես, կյանքս, չեմ հասցրել…»»

«Խոպանի տեսություն» սիթքոմի դերասան Հայկ Պետրոսյանը երեկ դարձել է 25 տարեկան: Թատրոնի փորձից ու նկարահանումից հետո միայն նա կարողացել է նշել տարեդարձը: «Նախորդ տարիներին Անին կեսգիշերին տորթով ու շամպայնով էր շնորհավորում, իսկ այս տարի ոչինչ չէր արել, ասաց` «կներես, կյանքս, այս անգամ չեմ հասցրել ոչինչ պատրաստել»»,- BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:

Հայկ Պետրոսյանի ընտանիքը


Պարզվում է` Անին, այնուամենայնիվ, ամուսնուն հաճելի անակնկալ մատուցել է:). «Նկարահանման հրապարակում գործընկերներիցս բազում մաղթանքներ լսելուց հետո իմացա, որ երեկոյան կնոջս հետ պետք է ինչ-որ տեղ գնանք: Երեկոն նրա ու տղայիս հետ անցկացրի երեւանյան բացօթյա ռեստորաններից մեկում, որտեղ կինս ռոմանտիկ ընթրիք էր պատվիրել: Միասին նշեցինք, կարճ, բայց լավ ժամանակ անցկացրինք: Կարճը լավ է այն առումով, որ չես հագենում ու անընդհատ ուզում ես այդ պահը կրկնվի:)»: Ընթրիքից հետո երիտասարդ ամուսինները զբոսնել են անձրեւի տակ, օրվա ավարտին էլ սուշի համտեսել:

Հայկը չի սիրում տանը հավաքույթներ կազմակերպել.«Հյուրընկալ մարդ եմ, բայց չեմ սիրում, երբ տանում-բերում, պատրաստվում են: Նախընտրում եմ տեղում որոշել ու ինչ-որ բան անել: Այս տարի էլ կուզեի մեծ խնջույք կազմակերպել, բայց քանի որ գործնական ու անձնական նպատակներ ունենք, որոշեցինք չանել: Ի դեպ, որդուս` Նարեկի ծննդից հետո կարծես տարիներս արագ են անցնում, բայց, միեւնույն է, ծննդյանս օրը միշտ էլ ուրախ եմ լինում»:

Հայկ Պետրոսյանի ընտանիքը


Նախորդ տարիների տարեդարձերի մասին խոսելիս դերասանն ասել է, որ 20-ամյակի կապակցությամբ ռեստորանում մեծ խնջույք է կազմակերպել, իսկ 21-ամյակը տպավորվել է այլ իրադարձությամբ. «Մեկ ամիս էր, ինչ Անիի հետ ընկերություն էինք անում: Հիշում եմ, որ անհամբեր սպասում էի նրա զանգին ու շնորհավորանքին: Մի ուրիշ զգացում ունեի, այդ պահը ուրիշ հետք թողեց իմ կյանքում»:

BRAVO.am-ը շնորհավորում է Հայկին եւ մաղթում նպատակների իրականացում:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հայկ Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին