×


Հայկական աստղաբույլը եւ բլյուզմեն Տորոնզո Քեննոնը` “Mezzo” ակումբի 5-ամյակին :)

Ուղիղ հինգ տարի առաջ դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հարեւանությամբ, իր դռները բացեց “Մեցցո Կլասիկ Հաուս”-ը: Երեկ այն առավել քան բազմամարդ էր. մշտական այցելուներն ու գործընկերները եկել էին շնորհավորելու ակումբի հիմնադրման 5-ամյակը:

Սոֆի Մխեյանը, Անդրեն եւ Նազենի Հովհաննիսյանը


Տոնական միջոցառմանը ներկա էին Գայանե Ասլամազյանը, Գարիկ Պապոյանն ու Մարիաննան, Զարուհի Բաբայանը, Ռուբեն Հախվերդյանը, Անդրեն, Նազենի Հովհաննիսյանը, Արամ Չախոյանը, Սերգեյ Սմբատյանը, Գոռ Սուջյանն ու Վարսան, Ռոլանդ Գասպարյանը, Սոֆի Մխեյանը, Նաիրա Գյուրջինյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Երվանդ Երզնկյանը եւ շատ ուրիշներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Սրբուհի Սարգսյանը


Փոփից ու լատինոյից մինչեւ բլյուզ, ռետրո երգերից մինչեւ վերջին շրջանի հիթեր. ահա այսպիսին էր երեկոյի երգացանկը, որը պարեցրել է հյուրերից շատ-շատերին:):  Տարեդարձի հանդիսավար Արտավազդ Ամիրյանը ներկայացրել է ակումբի առանձնահատկությունները` խոսքը տրամադրելով Արամ Չախոյանին, Գայանե Ասլամազյանին եւ այլոց, ովքեր բեմից շնորհավորել եւ իրենց բարեմաղթանքն են հղել ակումբի անձնակազմին: “Լավ է, որ Երեւանում կա “Մեցցո”, եւ լավ է, որ այստեղ այսօր Երեւանն է”,-նշել է Արամ Չախոյանը:

"Mezzo"-ի 5-ամյակին


Երաժիշտների նվագակցությամբ երգել են Սրբուհի Սարգսյանը, R.P.-ն,
“Jazzel” խմբի աղջիկները, Անուշիկ Ալավերդյանը, Արեւո Գրիգորյանը, Անի Լուպեն ու Սենիկ Բարսեղյանը, Արամ MP3-ը, “Ռեինկարնացիա” ռեգգի խումբը եւ ուրիշներ: Երգիչները բեմից նշել են, որ սիրում են ելույթ ունենալ դրական մթնոլորտով այս ակումբում եւ իրենց կատարումներով շնորհավորել են 5-ամյակը: 

Գայանե Ասլամազյանը


Համերգ-փարթիի ընթացքում ակումբի հիմնադիր Կամո Մովսիսյանը, շեֆ-խոհարարը եւ մենեջերը հանդիսավոր կերպով կտրել են երաժշտական թեմատիկայով տոնական տորթը, որից հետո հյուրերը մինչեւ կեսգիշեր շարունակել են խմել, հյուրասիրվել, լուսանկարվել եւ պարել:

Տորոնզո Քեննոնը եւ Կամո Մովսիսյանը


Նշենք, որ “Mezzo”-ի 5-ամյակի հատուկ հյուրը Չիկագոյից ժամանած հայտնի բլյուզմեն Տորոնզո Քեննոնն էր, ով իր անզուգական կատարումներով թեժացրեց ակումբում տիրող մթնոլորտը: Երաժիշտը կիթառ է նվագել նաեւ լեզվով` արժանանալով ներկաների հիացական ձայնարկություններին եւ բրավոներին:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին