×


Ըստ BRAVO.am-ի ընթերցողների` 2011-ի լավագույն հայրիկը Հայկոն է:)

BRAVO.am-ը դեկտեմբերին ներկայացրեց “աստղային” այն զույգերին, որոնց ընտանիքը համալրվել է հենց 2011-ին: Այս տարի մայրիկ եւ հայրիկ են դարձել Անահիտ Սիմոնյանը, Հայկոն, Հ.Տ. Հայկոն, Քնարիկ Զաքարյանը, Արամ MP3-ը, Սուրեն Փահլեւանյանը եւ Յանան, Լիլի Էլբակյանն ու Համոն, Անի Քոչարը, Միհրան Կիրակոսյանը:

Հայկոն, Անահիտ Սիմոնյանը եւ զույգի առաջնեկը` Արմանը


Արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ծնողներ են դարձել երգչուհի Լիլի Ալենը, նախկին մոդել, Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին, 51-ամյա դերասան Հյու Գրանտը, Ջեսիկա Ալբան եւ Քեշ Վարենը, դերասանուհի Նատալի Փորթմանը, երգչուհի Փինկը, Պենելոպա Կրուզը: Երկվորյակներ է ունեցել Մրայա Քերին, ծնվել է Բեքհեմների չորրորդ երեխան. Վիկտորիան եւ Դեւիդը դուստր են ունեցել:):

Նշենք, որ “Հայ եւ արտասահմանցի “աստղերի” նորածինները:)” նյութն այս պահի դրությամբ գրանցել է 10.100-ից ավելի դիտում: BRAVO.am-ի ընթերցողները մասնակցել են նաեւ հրապարակման մեջ տեղադրված հարցմանը:

2011-ի լավագույն հայրիկը Հայկոն է:)


Եվ այսպես, ներկայացնում ենք “Ո՞վ է 2011-ի լավագույն հայրիկը” հարցման արդյունքները: Այս պահի` դեկտեմբերի 30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1878 մարդ: Առաջատարը երգիչ Հայկոն է` 516 ձայնով:): Երկրորդ հորիզոնականում Արամ MP3-ն է, երրորդում` Միհրանը: Հ.Տ. Հայկոյին լավագույն հայրիկ է ճանաչել 287 քվեարկող, Դեւիդ Բեքհեմին` 245: Հայ ընթերցողներից 54-ն էլ օրինակելի, գուցե նաեւ ցանկալի հայրիկի դերում տեսնում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:):

Հայկո եւ Անահիտ Սիմոնյան հայտնի զույգը որդի ունեցավ մայիսի 18-ին: “Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Դեռ շոկի մեջ եմ”,-տղայի ծննդից ժամեր անց BRAVO.am-ին ասել էր Հայկոն:): Հետագայում մեզ հետ հարցազրույցում Անահիտն էլ խոստովանել էր, որ երգիչը հոգատար հայրիկ է: Զույգն առաջնեկին Արման է անվանել:

Շնորհավորում ենք Հայկոյին` “2011-ի լավագույն հայրիկ” տիտղոսին արժանանալու կապակցությամբ;):  

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին