×


Հրեշտակները ցուցադրել են “Victoria’s Secret”-ի 2 մլն դոլարանոց կրծկալները :)

“Fantasy Bra”-ն “Victoria’s Secret”-ի ոսկերչական լուծումներով թանկարժեք կրծկալն է, որը երազում են կրել ապրանքանիշի հետ համագործակցող բոլոր մոդելները, սակայն մինչ օրս այդ պատվին արժանացել են միայն մի քանի “հրեշտակ”:): Այս տարի դեկտեմբերին կայանալիք ամենամյա շոուին պատմության մեջ առաջին անգամ  կցուցադրվի միանգամից երկու “գլուխգործոց”, որոնք կարող եք դիտել ստորեւ:

Ադրիանա Լիման ներկայացնում է թանկարժեք կրծկալը


33-ամյա բրազիլուհիներ Ադրիանա Լիման եւ Ալեսանդրա Ամբրոսիոն այն երջանիկներն են, որոնք 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալներով կքայլեն պոդիումով, իսկ մինչ այդ աղջիկները նկարահանվել են պրոմո-ֆոտոշարքում:

Ալեսանդրա Ամբրոսիոն ներկայացնում է թանկարծեք կրծկալը


2014 թվականի “Fantasy Bra”-ների հեղինակը ոսկերիչ Պասկալ Մուավադն է, որը ներքնազգեստը ստեղծել է շափյուղաներից (սապֆիր), սուտակներից (ռուբին) եւ ադամանդներից: Յուրաքանչյուր կրծկալի համար օգտագործվել է 16 հազար թանկարժեք քարեր եւ ոսկի:

BRAVO.am
Աղբյուրը` People.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին