Մանանա Գեւորգյանը սիրում է մեծ շուքով նշել ծննդյան տարեդարձը: Այս անգամ էլ բացառություն չի արել: Դերասանուհին 29-ամյակի առթիվ խնջույք է կազմակերպել Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում` հրավիրելով հարազատներին եւ ընկերներին:
Մանանա Գեւորգյանի 29-ամյակին
«Իսկապես, շատ եմ սիրում ծննդյանս օրը եւ դեռ մեկ ամիս առաջ սկսում եմ պատրաստվել։ Շատ լավ օր անցկացրի մտերիմներիս հետ: Գործընկերներս զբաղվածության պատճառով չկարողացան գալ, բայց նրանց հետ էլ անպայման կնշեմ»,- BRAVO.am-ին ասել է հոբելյարը:
Մանանայի օրն անցել է հաճելի անակնկալներով.«Առաջինն ընկերուհիներիցս մեկի այցն էր կեսգիշերին. նա տորթով եւ փուչիկներով եկել էր ինձ շնորհավորելու, մյուսն էլ իմ կերպարով տիկնիկ է նվիրել, որն իսկապես նման է ինձ»:
Մանանա Գեւորգյանի 29-ամյակին
Դերասանուհին նվերներից առավել կարեւորում է ընկերների եւ հարազատների սերն ու սրտացավ վերաբերմունքը.«Հպարտ եմ ինձ շրջապատող մարդկանցով, եւ ամենից կարեւորը նրանց ներկայությունն էր խնջույքին»:
Տորթի մոմերը փչելիս Մանանան հասցրել է մի քանի երազանք մտապահել.«Հուսով եմ` կկատարվեն, ու այդ ժամանակ էլ կբարձրաձայնեմ:)»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: