×


Մարիաննա Հովհաննիսյանը` “Միստիկ բարոկկո” նախագծի առաջին հերոսուհի

“Միստիկ բարոկկո”. այսպես է կոչվում դիզայներ Ալիս Ազատյանի եւ BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի նոր նախագիծը, որի առաջին հերոսուհին Մարիաննա Հովհաննիսյանն է: Երգչուհին, վստահելով հեղինակներին ու հավանելով ընտրված ոճը, համաձայնել է դիմել էքսպերիմենտի:

Մարիաննա Հովհաննիսյանը


“Սիրում եմ մասնակցել ռիսկային նկարահանումների, մանավանդ, որ նախկինում նման ֆոտոշարք չեմ ունեցել: Բազմիցս աշխատել եմ լուսանկարիչ Էմինի հետ եւ առանց վարանելու համաձայնեցի կրկին համագործակցել”,-մեզ հետ զրույցում ասել է Մարիաննան:

Էմին Արիստակեսյանի խոսքով` ի սկզբանե նպատակ է ունեցել կերպարանափոխել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին.“Առաջին համարձակը Մարիաննան էր: Նա զգեստների էսքիզներից ընտրեց այն մեկը, որը նախատեսված էր հենց իր համար: Յուրաքանչյուրին անհատական մոտեցում ենք ցուցաբերում` կարելով հագուստն ու ընտրելով համապատասխան աքսեսուարներ”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Նկարիչ-մոդելավորող Ալիս Ազատյանն էլ պատմել է, թե ինչու է հավաքածուն ստեղծել միստիկ-բարոկկո ոճում.“Համադրելով տարբեր ոճերի տարրեր եւ միախառնելով տարբեր ժամանակաշրջաններ` ստացել եմ մռայլ մի ոճ, որն իրականում գոյություն չունի: Դեռ մի քանի տարի առաջ մտածում էի ինձ հոգեհարազատ այս գաղափարի շուրջ, որը ժամանակի ընթացքում լիովին հասունացավ: Զգեստների մեծ մասը սեւ են լինելու, միշտ համարել եմ, որ այն իր երանգներով ամենաշքեղ գույնն է”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Մարիաննա Հովհաննիսյանի զգեստը կարելիս դիզայները շեշտադրել է նրա կազմվածքը.“Ցանկանում էի ստանալ թագավորական շնչով մռայլ կերպար, լուսանկարչի հետ երկար բանավիճելուց հետո նկարներն էլ դարձան ավելի մռայլ:)”:

Մարիաննան հավանել է սեւ զգեստը եւ հարմար առիթի դեպքում գուցե նորից կրի.“Եթե չհավանեի, չէի հագնի, բայց այնքան էի մտել “չարախինդ” կերպարի մեջ, որ ֆոտոխցիկի առջեւ հեշտությամբ էի դիրքեր ընդունում”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Կերպարի ստեղծման եւ լուսանկարահանման ընթացքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել այսօր` “21 TV”-ի եթերում` Դիանա Մալենկոյի “Week&” ծրագրի շրջանակում:

Զգեստի դիզայներ եւ դիմահարդար` Ալիս Ազատյան
Լուսանկարիչ` Էմին Արիստակեսյան/Bravo.am/
Ոճաբան-վարսահարդարներ` Հարութ եւ Նանո Ջուլհակյաններ
Backstage լուսանկարիչ` Լիլիթ Ղուկասյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին