×


Միսթր X-ը եւ Սվետլանա Բոսնոյանը վերլուծել են իրենց հարաբերությունները

Երգիչ Արթուր Հակոբյանը՝ Միսթր X-ը, եւ հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանը մեկ տարի է, ինչ կապված են ամուսնական թելերով: Կալիֆորնիայում բնակվող զույգը հոբելյանը նշել է ճամփորդելիս. «Մոսկվաի բարձրահարկ շենքերից մեկի տանիքին գտնվող ռեստորանում ռոմանտիկ ընթրիք ունեցանք, վերհիշեցինք հարսանիքի ամեն մի պահն ու մեկ անգամ եւս խոստովանեցինք, որ սիրում ենք:): Երկուսս էլ զարմացած էինք, թե ինչ արագ անցավ այս մեկ տարին»,-BRAVO.am-ին պատմել է Սվետլանան եւ հավելել, որ մտերիմների շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն էլ ավելի են երջանկացրել իրենց:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


Ամուսինները հաճախ են միմյանց նվերներով ուրախացնում.«Բնականաբար, առանց նվերների տոնական օրը լիարժեք չէր լինի: Այս անգամ անակնկալներ չեն եղել. երկուսիս նվերներն էլ նախապես էին պլանավորված: Նվեր ընտրելիս կենտրոնանում ենք ոչ միայն պիտանելիության, այլ նաեւ էսթետիկ գեղեցկության վրա»:

Նրանց սեր խոստովանելու համար էլ հատուկ առիթի չեն սպասում.«Այդ բառերը երբեք ավելորդ չեն կարող լինել: Սակայն երբեն խոսքերի կարիք էլ չկա, որովհետեւ քայլերն արդեն իսկ խոսուն են լինում: Եվ այսօր էլ Արթուրը իմ սիրելի գրքից խոսքեր հիշեց՝ «ամենակարեւորը բառերով չես ասի»»:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


Ամփոփելով համատեղ կյանքի մեկ տարին՝ Սվետլանան ասել է.«2015-ի նոյեմբերից սկսած՝ ժամանակի թռիչքը գլխապտույտ առաջացնող էր: Շատ ճամփորդեցինք` Դոմինիկյան Հանրապետություն, Մեքսիկա, Կանադա, Բոստոն, Վաշինգտոն, հիմա էլ Ռուսաստանում ենք: Այս մեկ տարին որքան հաճելի էր, նույնքան էլ իր մեջ խնդիրներ էր պարունակում` կապված կյանքի նոր փուլի հետ: Պատասխանատվության նոր հարթակ տեղափոխվելը հեշտ գործընթաց չէ, եւ միայն փոխադարձ սիրո ու հարգանքի շնորհիվ են ընտանիքները կարողանում տարիներ բոլորել: Թե´ իմ, եւ թե´ Արթուրի մեծագույն ցանկություններից է, որ 30, 40 տարի հետո էլ նույն ջերմությամբ ասենք՝ ինչ լավ է, որ ամուսնացանք»:

Ըստ հաղորդավարուհու՝ այն ընտանիքները, ուր երբեմն թեժ քննարկումներ չեն լինում, մեռած ընտանիքներ են.«Տարաձայնություններ էլ են պատահել: Բոլորս էլ մարդ ենք՝ մեր կարծիքներով եւ աշխարհընկալմամբ: Կարեւոր է, թե ինչ ընթացք են ստանում տարաձայնությունները: Մենք երբեք հպարտություն-հպարտություն չենք խաղում: Ով ամենաարագն է սթափվում, այդ պահին նա էլ առաջին քայլն է անում»:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


Նրանք շուտով ստեղծագործական նորություններով հանդես կգան.«Արթուրը պատրաստվում է գարնանը մենահամերգ ունենալ Մոսկվայում: Ես էլ վերջերս Արմենչիկի համար նոր երգ եմ գրել: Հուզիչ եւ մեղեդային երգ է ստացվել, որը շուտով կհանձնվի լսարանի դատին»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին