×


Նարե Գեւորգյան. «Չեն ցանկանում ինձ եթեր տրամադրել…»

Նարե Գեւորգյանին ճանաչում բերեց «Հայսուպերսթար 2» հեռուստանախագիծը։ Թեպետ նա չհաղթեց, բայց շարունակում է երգել ու փոքր քայլերով առաջ շարժվել։ 25-ամյա երգչուհին բազմիցս մասնակցել է «Շանթ»-ի մրցույթներին, սակայն հաղթել է մեկ անգամ՝ 2013 թվականի «Դուետ» նախագծում։

Նարե Գեւորգյանը


Նարեն BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս շրջանում երգում է երաժշտական ակումբներում.«Մեկ տարի հանդես եմ եկել խմբի նվագակցությամբ, ամեն համերգին կենդանի կատարում էի մոտ 30 երգ, բայց այժմ հազվադեպ ենք միասին ելույթ ունենում, քանի որ ժամանակատար է։ Հիմա մասնակցում եմ «Սազուկի» համերգային շոուին, որը Հայաստանում նորություն է։ Հետաքրքիր ձեւաչափ է. ելույթի ժամանակ հանդիսականները շաղ են տալիս բեմի մոտ դրված ծաղիկները, բայց միայն այն ժամանակ, երբ հավանում են կատարումը:)»։

Ի դեպ, Նարեն շուրջ 3 տարի վոկալի ուսուցչուհի է.«Աշխատում եմ Ավանի արվեստի դպրոցում եւ «Քաղաքում» սերիալի դերասան Արթուր Պետրոսյանի ղեկավարած ստուդիայում։ Շատ սաներ ունեմ, հետաքրքիր է նոր սերնդի մտածելակերպը, երաժշտական ճաշակը, իսկ նրանց դասավանդելը` պարտավորեցնող, որովհետեւ ազդում եմ ճաշակի ձեւավորման վրա: Չեմ կարող վատ բան անել, ինչը նրանք շատ արագ ընկալում են ու ընդօրինակում։ Իսկապես կան տաղանդավոր երեխաներ, հուսով եմ՝ կհասնեն իրենց նպատակներին եւ կդառնան ազգին պիտանի արտիստներ»։

Նարե Գեւորգյանը


Շուտով կլրանա տասը տարին, ինչ երգչուհին համագործակցում է «Շանթ»-ի հետ. «Մինչեւ հիմա շարունակվում է, եւ գիտեմ, որ կշարունակվի։ Քանի որ համարվում եմ «Շանթ»-ի երգչուհի, մյուս հեռուստաընկերությունները չեն ցանկանում եթեր տրամադրել. կա այդպիսի մրցակցություն»։

Նարեն ունի ընդամենը մեկ տեսահոլովակ, սակայն չի սրտնեղում.“Պրոդյուսերի բացակայության պատճառով քայլերս դանդաղ են, իսկապես  դժվար է գտնել լավ պրոդյուսեր։ Կարծում եմ՝ երգչի հաջողության համար նրա հետ պետք է թիմ աշխատի, որ օգնի որպես արտիստ կայանալ։ Մեր ասպարեզում կան երգիչներ, ովքեր մեծ թիմի հետ են աշխատում, անընդհատ նորություններ են ներկայացնում։ Հանրահայտ դառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն նպատակասլացություն ու աշխատասիրություն, այլեւ մեծ կապեր”։

BRAVO.am   
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գագո Ավետիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին