×


Նարեկ Մակարյանի հոլովակի շնորհանդեսը, հյուրերն ու նոր սանրվածքը

Նարեկ Մակարյանը երեկ գործընկերներին ու մտերիմներին հրավիրել էր երեւանյան ակումբներից մեկը` մասնակցելու իր նոր տեսահոլովակի շնորհանդեսին, որը նկարահանվել է Սերժ Գաբյանի խոսքերով եւ երաժշտության հեղինակ դիջեյ Ամասի «Just Believe» ակումբային երգի հիման վրա:

Նարեկ Մակարյանը, Կարո Հովհաննիսյանը եւ Ժաննա Բուտուլյանը


Տեսահոլովակն առաջին դիտողները հավանել էին, Նարեկն էլ ակնկալում էր դրական արձագանքներ.«Միայն գովասանքներ լսեցի, գրեթե անթերի աշխատանք է իր ոճում։ Հերթական կրկնօրինակված տեսահոլովակը չէ. թիմը լրջորեն երկար աշխատել է: Փետրվարից անհամբեր սպասում էի վերջնական արդյունքին»։

Ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ երգիչն աշխատում է 4-րդ անգամ.«Վստահում եմ նրա պրոֆեսիոնալիզմին ու ճաշակին։ Շատերը հարցնում են, թե ինչու ուրիշ ռեժիսորի հետ չեմ աշխատում. դրա իմաստը չկա, հասկանում ենք միմյանց կես խոսքից»։

Նարեկ Մակարյանը եւ Ելենա Բորիսենկոն


Նարեկի խոսքով՝ տեսահոլովակը նաեւ  արտերկրյա հանդիսատեսի համար է. «Ամասը պլանավորել է աշխատել դրսի շուկայի համար, որոշակի քայլեր կլինեն, թե որքանով կստացվի, ժամանակը ցույց կտա։ Մեր ծախսերը գուցե արդարացված չեն, բոլորս էլ հասկանում ենք՝ Հայաստանում ինչը պահանջարկ ունի, բայց ցանկություն է առաջանում որակյալ գործ անելու, որ նայելիս չզզվես։ Մենք շեշտը դրել ենք, որ մրցունակ լինի դրսի շուկայում»։

Առաջիկայում երգիչը կրկին նորություններ կունենա.«Անկախ եղանակից` հանգստի շրջան չեմ ունենա։ Հիմա որոշել եմ սերիալներում չնկարվել եւ կենտրոնանալ նոր երգերիս ձայնագրման վրա։ Լիարժեք չի ստացվում, միշտ մի բանը տուժում է, այս դեպքում՝ երաժշտությունը, քանի որ նկարահանումները ժամանակատար են, դժվար է նման գրաֆիկով երկար աշխատելը»։

Շուշան Երիցյանը


Երգիչը վերջերս նաեւ փոխել է սանրվածքը: BRAVO.am-ին նա ասել է, որ հանպատրասից որոշում է կայացրել եւ բոլորովին չի փոշմանել.«Վարսավիրիս ասացի, որ կտրի, նա էլ մտածում էր՝ հումոր եմ անում։ Քսան րոպե սպասել է համոզվելու համար, որ լուրջ եմ տրամադրված։ Ինձ դուր է գալիս, մտածում եմ՝ ավելի շուտ կարող էի կտրել»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին