×


Նորություններ Ձմեռ պապիկից :)

Հիշո՞ւմ եք, կար «սովետական» մի բարի մուլտֆիլմ Ձմեռ պապիկի մասին, ով չգիտեր, թե ինչ է ամառը: Մի խումբ երեխաների շնորհիվ նա, իհարկե, վայելում է ամռան արեւը, սակայն շուտափույթ վերադառնում դեպի ցուրտ երկրներ: Այսօր պարզվում է, որ 21-րդ դարի  Ձմեռ պապը բավական առաջադիմել է եւ ամռան ամիսներին զբաղվում է յոգայով, ձկնորսությամբ, ըմպում զովացուցիչ կոկտեյլներ, այցելում լողավազան, կինոթատրոն, նա նույնիսկ լվացք է անում եւ օգտվում զեղչերից… Մի խոսքով՝ ապրում է կյանքն այնպես, ինչպես եւ մյուս մահկանացուները:


Այս անհավանական թվացող իրականությանը հավատալու համար կա լուսանկարների մեծ շարք՝ արված Ֆլորանս Լեւիյենի կողմից: Փարիզյան հանրահայտ այս լուսանկարիչը տարիներ է՝ ինչ աշխատում է «Libération», «Le Monde», «Paris Match», «Psychologies» եւ այլ թերթերի ու ամսագրերի համար: Բազմաթիվ ֆոտոմրցանակների արժանացած Ֆլորանս Լեւիյեն մի օր որոշել է պարզել, թե ինչով է զբաղվում Ձմեռ պապը տարվա մյուս օրերին: Լուսանկարչին հաջողվել շուրջ մեկ տարվա ընթացքում աննկատ հետեւել ամանորյա գլխավոր հերոսին եւ փարիզյան «Bercy Village» ցուցասրահի համար պատրաստել գեղեցիկ ֆոտոցուցահանդես:


«Նորություններ Ձմեռ պապիկից» խորագիրը կրող, անսպառ հումորով եւ բարիությամբ լի այս ցուցահանդեսը ուրախացնելու է իր մեծ եւ փոքր այցելուներին մինչեւ 2017 թվականի հունվարի 2-ը:



Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին