×


Նուռի 44-ամյակի խնջույքն ու ցանկալի նվերը :)

Նուռը չի սիրում ծննդյան մեծ հավաքույթներ կազմակերպել, բայց երեկ 44-ամյակն անցկացրել է տոնական մթնոլորտում։ Ոսկերիչ-դիզայները, նախորդ տարեդարձը նշելով կարաոկե-ակումբում, այս անգամ երեկոն ընտանիքի անդամների եւ ընկերների հետ վայելել է “Մեգերյան կարպետ” ձեռագործ գորգերի գործարանի խնջույքների համար նախատեսված սրահում։

Նուռն` ընտանիքի հետ


Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռը BRAVO.am-ին պատմել է, թե ինչու մի քանի տարի անընդմեջ հոկտեմբերի 11-ը որեւէ կերպ չի նշանավորել.“Մի ավանդույթ կա, որի համաձայն տղամարդը 35-42 տարիքը չի նշում: Դա պահպանելով՝ նախորդ տարվանից սկսել եմ նշել։ Մեծ հաշվով հատուկ հրավերք չէի արել, ովքեր կողքիս էին, միայն ուրախ էի”։

Արսեն Գրիգորյանը եւ Նուռը


Ի դեպ, տարեդարձից երկու օր առաջ դիզայները բացել է իր անունը կրող ցուցասրահ, որտեղ ներկայացված են նրա պատրաստած զարդերը, գեղանկարներն ու գրաֆիկական աշխատանքները, տաղավարներից մեկում էլ նրա անձնական հավաքածուն է.“Այս պահին ցուցասրահում ներկայացված են զարդեր, որոնք կրում են աշխարհահռչակ կանանց անունները, այսինքն՝  եթե իրենք պատվիրեին, ես այդպես կպատրաստեի։ Ցուցասրահի մուտքն անվճար է, ցուցանմուշները պարբերաբար կփոփոխվեն”։

Ծննդյան օրվա երեկույթին ներկա են եղել նաեւ Վրաստանից ժամանած նրա մտերիմները, որոնք Երեւանում մասնակցել են ցուցասրահի բացմանը.“Քանի որ ծննդյանս օրը համընկավ Երեւանի ծննդյան օրվա հետ, այդ պատճառով երկու օր շուտ բացեցինք, որ հյուրերը կարողանան ներկա լինել։ Բացման օրն այնքան հոգնած ու խառն էի հյուրերին հաճոյանալով, որ չեմ կարողացել լիովին վայելել ու հասկանալ, թե ինչ է շուրջս կատարվում”։

Նուռը նշել է 44-րդ տարեդարձը


Նուռից նաեւ հետաքրքրվել ենք, թե իրեն հաճախ ինչ են նվիրում: Պարզվում է՝ ոսկերիչ-դիզայները թուլություն ունի ծխամորճերի հանդեպ.“Ճամփորդելիս միշտ գնում եմ յուրահատուկ ծխամորճեր, ծանոթներս էլ նվիրում են։ Արդեն շատ մեծ հավաքածու ունեմ, ամեն նոր ծխամորճից ուրախանում եմ ու փորձարկում”։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին