×


Շահիր “Dorians”-ի եւ Սիրուշոյի համերգի տոմս եւ նրանց հետ լուսանկարվելու հնարավորություն :)

BRAVO.am-ն իր այցելուներին առաջարկում է մասնակցել հերթական մրցույթին: Այս անգամ մրցույթի մեր գործընկերն է “Deem Communications”-ը, որը հանդիսանում է “Dorians” ռոք-խմբի եւ Սիրուշոյի` ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի կազմակերպիչը:

Շահիր “Dorians”-ի եւ Սիրուշոյի համերգի տոմս եւ նրանց հետ լուսանկարվելու հնարավորություն :)


Եվ այսպես, մրցույթի երեք հաղթողի համար սահմանված են հետեւյալ մրցանակները.

1. Առաջինը բոլոր հարցերին ճիշտ պատասխանողը ստանում է մեկ հրավիրատոմս եւ Սիրուշոյի եւ “Dorians” խմբի հետ լուսանկարվելու հնարավորություն:
2. Երկրորդ բոլոր հարցերին ճիշտ պատասխանողը ստանում է մեկ հրավիրատոմս:
3. Երրորդ բոլոր հարցերին ճիշտ պատասխանողը ստանում է պարահրապարակի մեկ հրավիրատոմս:

Մրցույթին մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները պետք է պատասխանեն ստորեւ ներկայացված 6 հարցին եւ պատասխաններն ուղարկեն bravo@mediamax.am հասցեով` դրան կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները` էլ. հասցե եւ հեռախոսահամար:

Պատասխանները հարկավոր է ուղարկել մինչեւ ս.թ. ապրիլի 4-ը ներառյալ` subject-ի տողում Deem Communications contest  նշումով: Այլ նշումներով պատասխանները չեն դիտարկվելու:

Եվ այսպես, ահա մրցույթի հարցերը.

Dorians
1.      2008 թվականին, երբ կազմավորվեց Dorians ռոք-խումբը, այն կոչվում էր ոչ թե Dorians, այլ…  Ի՞նչ էր ռոք խմբի նախնական անվանումը:
2.      2012 թվականի սեպտեմբերին Երեւանում Dorians խմբի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել համաշխարհային երկու լեգենդ: Ո՞վքեր են նրանք:
3.      Ո՞ր թվականին եւ Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող ո՞ր ներկայացուցչի հետ է Գոռ Սուջյանը որպես բեք-վոկալիստ հանդես եկել եվրատեսիլյան բեմում:
Սիրուշո
1.     Ո՞վ  է “ՊռեԳոմեշ” տեսահոլովակի հեղինակը:
2.     Որտե՞ղ է նկարահանվել Սիրուշոյի “Շորորա”  տեսահոլովակը:
3.     Սիրուշոն ո՞ր ներկայացման մեջ է մասնակցել Խորեն Աբրահամյանի եւ հոր՝  Հրաչյա Հարությունյանի հետ:

Հաղթող մասնակիցները հաղթանակի մասին կազմակերպիչների կողմից կտեղեկացվեն եւ կհրավիրվեն BRAVO.am-ի խմբագրություն մրցանակները ստանալու ապրիլի 5-ին:

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW