×


Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

Շառլ Ազնավուրն այսօր լքել է հիվանդասենյակը, տուն է վերադարձել եւ իրեն հիանալի է զգում: Այս մասին հայտնում է ֆրանսիական հանրահայտ “Ֆիգարո” օրաթերթը` նշելով, որ աշխարհահռչակ երգիչը հաղթահարել է գերհոգնածությունը եւ պատրաստվում է շարունակել իր ելույթները:

Շառլ Ազնավուրը


BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ լեգենդար հայը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 10-ին` չեղյալ հայտարարելով նույն օրը կայանալիք իր համերգը Ժնեւում։ Հոսպիտալացման լուրը հայտնել էր համերգի կազմակերպիչ “Opus One” շվեյցարական ընկերությունը: 

Շառլ Ազնավուրը հիվանդանոց էր տեղափոխվել վերջին օրերին ձեռք բերած վիրուսային վարակի կանխարգելման նպատակով։ Համերգի կազմակերպիչների այս հայտարարությունից անմիջապես հետո երգչի ընտանիքը հաստատել էր լուրը` հավաստիացնելով, որ վտանգավոր ոչինչ չկա, պարզապես գերհոգնածություն է։

Շառլ Ազնավուրը


Նշենք, որ անվանի ֆրանսահայն իր 90-ամյա հոբելյանի կապակցությամբ համերգային շրջագայություն է կատարում, նախորդ համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին` Մոսկվայում:

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Աղբյուրը` “Ֆիգարո”

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին