×


Շողեր Գրիգորյան.“Ումից սպասում էի, չեմ ստացել”

Շողեր Գրիգորյանը թեեւ չի սիրում նշանավորել իր ծննդյան տարեդարձը, այս տարի նշում է նեղ-ընկերական շրջապատում: “Սունդուկյան” թատրոնի դերասանուհին 27-ամյակը սկսել է տոնել առավոտվանից.“Մտերիմ ընկերներիս հետ լավ ժամանակ եմ անցկացրել, հիմա էլ նշում եմ ընտանիքիս անդամների հետ”,- BRAVO.am-ին պատմել է հոբելյարը եւ հավելել, որ նվերների շարքում գերակշռում են զգեստները, դրամապանակները, շարֆերը, սիրում է նաեւ յուրահատուկ հուշանվերներ ու ծաղիկներ ստանալ:

Շողեր Գրիգորյանը


Շողերը տարիներ շարունակ նախընտրել է տարեդարձը նշելու փոխարեն ճանապարհորդել եւ խնջույքներից հեռու լինել.“Գուցե հիմա այդքան փիլիսոփայորեն չեմ մոտենում ծննդյանս օրվան, դրա համար էլ շատ չեմ տխրում: Հետաքրքիրն այն է, որ անսպասելի շնորհավորանքներ ու նվերներ եմ ստացել, իսկ ումից սպասում էի, չեմ ստացել, դրա համար էլ կյանքը հետաքրքիր է ու անակնկալներով լի: Շատ հաճելի է հաղորդագրությունների հեղեղը, տպավորություն է` այնքան լավ ու լուսավոր մարդ եմ, քանի որ մեծ մասն այդպես են շնորհավորում ու ընկալում:): Չնայած` մեկ օր առաջ տխրում եմ ու մտքերի մեջ ընկնում, որ դեռ ոչինչ չեմ արել, բայց մտերիմներս ինձ ուրախացնում են”:

Շողեր Գրիգորյանը


Այս օրերին դերասանուհին զբաղված է նոր ներկայացման փորձերով, որի պրեմիերան տեղի կունենա աշնանը.“Էլբակյաններն ինձ հրավիրել են աշխատել իրենց թատրոնում, նաեւ նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ: Ուրախ եմ, որ այս ամսին Երեւանում տոն է դառնում “Ոսկե ծիրան” փառատոնը, մասնակցելու եւ ֆիլմերը դիտելու առիթը բաց չեմ թողնում: Նախորդ տարի ընդգրված էի կարճամետրաժ ֆիլմերի ընտրության ժյուրիի կազմում, այս տարի գուցե մի ռեժիսորի ուղեկցեմ որպես ֆրանսերենի թարգմանիչ: Իսկ ժյուրիի նախագահը լինելու է իմ սիրելի ռեժիսոր եւ ավագ ընկեր Ռոբեր Գեդիկյանը”:

Խոսելով արձակուրդի մասին՝ Շողերը հայտնել է, որ օգոստոսին կմեկնի ճամփորդության՝ համատեղելով աշխատանքն ու հանգիստը:

BRAVO.am
Լուսանկարները` Շողեր Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին