×


Շուշաննա Թովմասյանը 21-ամյակի առթիվ ինքն իրեն նվեր կանի :)

Շուշաննա Թովմասյանն այսօր նշում է 21-ամյակը: “Տնփեսա” սիթքոմի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան տարեդարձի առթիվ անակնկալների թվում հատկապես ուրախացրել է երկրպագուների մատուցած նվերը:

Շուշաննա Թովմասյանը


“Կեսգիշերին, երբ ընտանիքով մորեղբորս տանն էինք, անակնկալ ձեւով հյուր եկավ Միկի Մաուսը` փուչիկ-մարդուկի հետ: Մորեղբորս աղջկա` Գոհարի եւ երկրպագուներիս գաղտնի պայմանավորվածության արդյունքում ստացվել էր իսկապես ուրախ ու հաճելի անակնկալ”,-պատմել է նա:

Շուշաննա Թովմասյանի երկրպագուների մատուցած նվերը


Շուշաննան տարեդարձը նշելու է երեւանյան ժամանցի վայրերից մեկում` մտերիմ ընկերուհիների հետ, որոնք, իր խոսքով, շոու-բիզնեսի հետ կապ չունեն.“Այն մարդկանցից չեմ, ովքեր տխրում են իրենց ծննդյան օրը: Ավելին` կարծում եմ, պետք է վայելես օրդ եւ իսկապես տոն դարձնես”:

Նա հիշել է իր նախորդ տարիների տարեդարձերը` նշելով, որ շատ է տպավորվել 2 տարի առաջ “Դժվար ապրուստ” սերիալի անձնակազմի հետ անցկացրած խնջույքը:

Շուշաննա Թովմասյանը


Հոբելյարը երեկ մայրիկից ստացել է իր սիրելի օծանելիքն, իսկ այսօր ինքն իրեն առաջին անգամ նվեր կանի.“Հավանաբար, դա կլինի iPhone 5-ի տեսքով:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Շուշաննա Թովմասյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի անձնական արխիվից եւ Ստեփան Ստեփանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին