×


Սիրային պատմություն Արաբո Իսպիրյանից եւ Մարինկա Խաչատրյանից

Արաբո Իսպիրյանը հուլիսին նոր տեսահոլովակ կներկայացնի` նկարահանված «Իմ աննման» երգի հիման վրա, որի հեղինակն Արման Անտոնյանն է, իսկ ռեժիսորը` Վահե Հարությունյանը:

Արաբո Իսպիրյանը եւ Մարինկա Խաչատրյանը` «Իմ աննման» տեսահոլովակի նկարահանումներին


«Իմ աննման» -ը նկարահանվել է երեք օրում՝ Երեւանում եւ Իջեւանում,  ունի դրամատիկ սյուժե, «Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի Մարինկա Խաչատրյանն էլ մարմնավորում է հերոսուհուն:

Լեւոն Ասրյանը, Արաբո Իսպիրյանը եւ Վահե Հարությունյանը


Տեսահոլովակի տնօրեն Լեւոն Ասրյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այս երգով Արաբոն առաջին անգամ կներկայանա սիրայի թեմատիկայի մեջ: Սյուժեի հիմքում ռոմանտիկ սիրո պատմություն է.  ցույց կտան, թե հանուն սիրո ինչ զոհողությունների է ընդունակ մարդը:

Մարինկա Խաչատրյանը եւ Արաբո Իսպիրյանը` «Իմ աննման» տեսահոլովակի նկարահանումներին


Նշենք, որ այս օրերին Ներսիկ, Արաբո եւ Աղասի Իսպիրյանները համերգային շրջագայություններով գտնվում են Եվրոպայում: 

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լեւոն Ասրյանի եւ Մարինկա Խաչատրյանի արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին