×


Սոնա Ռուբենյան.“Հուզմունքից եւ ապրումներից ավելի եմ նիհարել”

“Նոր ալիք 2014”-ի Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ռուբենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ առաջին անգամ է մասնակցում միջազգային մրցույթի, իսկ գերնպատակը հաղթելն է:  

Անդրեն եւ Սոնա Ռուբենյանը հուլիսի 11-ին կմեկնեն Յուրմալա


Մեր մասնակիցը երաժշտական պրոդյուսերի` Անդրեի եւ օպերատորի հետ հուլիսի 11-ին կմեկնի Յուրմալա, որտեղ էլ երեկոյան տեղի կունենա իր առաջին փորձը.“Մի քանի օր անց մեզ կմիանան պրոդյուսեր Աննա Թադեւոսյանն ու օրագրերը վարող հաղորդավարը, որի անունն անակնկալ թող լինի, այնուհետեւ` ընտանիքիս անդամներն ու ընկերուհիներս”:

“Նոր ալիք 2014”-ի պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 22-ին, մրցութային օրերն են հուլիսի 23-ը, 24-ը, 26-ը, իսկ հուլիսի 27-ին տեղի կունենա փակումը: BRAVO.am-ին տված նախորդ հարցազրույցում Սոնա Ռուբենյանը պատմել էր, որ կազմակերպիչներին ուղարկել են տասնյակ երգեր, որոնցից պետք է ընտրվի եւ հաստատվի 3 երգ: Համաշխարհային հիթի օրը Սոնան կկատարի Մայլի Սայրուսի “Wrecking Ball” երգը, իսկ երկրի հիթն այս տարի Ազատ Հակոբյանի եւ Մանե Հակոբյանի “Կարոտ”-ն է.“Հեղինակների համաձայնությամբ կերգեմ արդեն սիրված այս երգը”:

Սոնա Ռուբենյանը


Ըստ մրցույթի կանոնների` երկրորդ օրը մասնակիցը պետք  է զուգերգ կատարի նախորդ տարիներին իր երկիրը ներկայացրած որեւէ մասնակցի հետ: Արդեն բացահայտված է երգիչ Մհերի անունը, որը “Նոր ալիք”-ին մասնակցել է 2008 թվականին` արժանանալով “Հանդիսատեսի համակրանք” տիտղոսին.“Ընտրվել է Արմեն Սմբատյանի “Հայաստան” երգը: Մեր կատարումը կնվիրենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին”,-հայտնել է Սոնան:

Այս տարի “Նոր ալիք”-ը հեռարձակվելու է “Շանթ”-ի եթերում: Սոնայի ելույթների զգեստները Յուրմալայում կտրամադրի մրցույթի դիզայներներից մեկը: Մեզ հետ զրույցում 20-ամյա երգչուհին նշել է` որքան մոտենում են մրցութային օրերը, այնքան հուզմունքն ավելանում է.“Այս օրերին շարունակում եմ պարապել: Ապրումներից ավելի եմ նիհարել, գիշերները չեմ կարողանում հանգիստ քնել, բայց հուսով եմ` կկարողանամ Հայաստանը լավ ներկայացնել”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին