×


Սոնա Ռուբենյան.“Շատ ուրախ եմ, որ Հայաստանը կներկայացնեմ “Նոր ալիք 2014”-ում”

“Նոր ալիք 2014” միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը: Մոսկվայում այսօր տեղի ունեցած կիսաեզրափակչին մասնակցել են Լենա Ղազարյանը, Վալերա Մայրոմյանը եւ Սոնա Ռուբենյանը, վերջինս էլ հուլիսի 22-ից 27-ը Յուրմալայում կերգի Հայաստանի դրոշի ներքո:):

Սոնա Ռուբենյանը, Գարիկը եւ Արամ MP3-ն


BRAVO.am-ը քիչ առաջ կապ է հատատել Սոնա Ռուբենյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի օդանավակայանում է.“Բարեկամներիս հետ եմ, ովքեր ինձ ճանապարհում են Երեւան: Շատ ուրախ եմ ու շատ հուզված”:

Սոնա Ռուբենյանը


20-ամյա երգչուհու խոսքով` այսօր իրեն հաջողություն են բերել Փինքի երգացանկից “Try”,  Յուլիա Սավիչեւայի “Прости за любовь” եւ Անուշիկ Ալավերդյանի “Երեւի սիրում եմ” երգերը.“Իսկ երեկ երգել եմ Ռիհաննայի երգացանկից “Man Down”-ը եւ իմ երգացանկից “Իրական պատրանք”-ը”:

BRAVO.am-ը հաջողություն ու հաղթանակ է մաղթում “Հայսուպերսթար-5” Սոնա Ռուբենյանին:

BRAVO.am
Լուսանկարները` Robert Wong-ի եւ Սոնա Ռուբենյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին