×


Նազենի Հովհաննիսյանի 33-ամյակի լուսանկարները :)

Նազենի Հովհաննիսյանը նախորդ շաբաթ նշել է ծննդյան տարեդարձը: Թե ինչքան գեղեցիկ ծաղկեփնջեր եւ նվերներ է ստացել դերասանուհին 33-ամյակի կապակցությամբ, արդեն պատմել ենք,  սակայն տոնական երեկույթի լուսանկարները միայն նոր են տարածվել “Ֆեյսբուք”-ում:):

Արսեն Գրիգորյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Հոբելյարի հետ լուսանկարները հրապարակել են խնջույքին ներկա հյուրերը, որոնց թվում են եղել Սոֆի Մխեյանը, Սոս Ջանիբեկյանը, Արսեն Գրիգորյանները, Լուսինե Թովմասյանը, Հայկ Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը, Սոնան, Կարեն Քոչարյանը եւ այլք:

Սոս Ջանիբեկյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Նազենիի տարեդարձին հրաշալի ժամանակ է անցկացրել Սոս Ջանիբեկյանը: Դա է վկայում դերասանի հետեւյալ գրառումը.“Իհարկե, տեսքիցս ակնհայտ է, որ ամեն ինչ չի, որ հիշում եմ, բայց էմոցիոնալ հիշողությունս չի դավաճանում:). ֆանտաստիկ լավ էմոցիաներ մնացին, ֆանտաստիկ լավ օր, թույն մյուզիք, լավ էներգիայով մարդիկ… Մի խոսքով` ֆանտաստիկ լուսավոր ծնունդ... Մարդ էլ այնպես կծնվի, որ էդ օրը բոլորը «մեռնեն»:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Սյուզի Աղաջանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW