×


Ստեֆանի Թոփալյանը` “Եվրատեսիլ 2015”-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորված “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Առաջին ալիքը խոստացել էր այսօր հայտնել խմբի չորրորդ մասնակցի անունը:

Ստեֆանի Թոփալյանը


Եվ այսպես, այս տարի Վիեննայում կայանալիք երգի հեղինակավոր մրցույթում  մեր երկրի պատվիրակներից մեկը Ստեֆանի Թոփալյանն է, ով ներկայացնում է Ասիա աշխարհամասը: Նա երգչուհի է, երգահան եւ դերասանուհի, ով այժմ բնակվում եւ ստեղծագործում է Տոկիոյում:

Ստեֆանի Թոփալյանը


“Genealogy” խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը: Իսկ մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ Ստեֆանի Թոփալյանի կատարումներին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին