×


Վաչեն առաջին անգամ խոսում է ընտանիքի մասին :)

«Վիտամինցի» Վաչեի եւ Գայանեի ընտանիքը երկու տարեկան է: Ամուսինները BRAVO.am-ի հետ զրույցում նշել են, որ վայելում են համատեղ կյանքի ամեն մի պահը.«Մեր ազատ օրերը միշտ այնքան լավ ենք նշում, որ տոներից չեն տարբերվում: Հարսանիքն էլ հաճախ ենք հիշում. այնքան լուսավոր ու ուրախ օր էր, որ մարդիկ կան, մեզնից ավելի մեծ հուզմունքով են հիշում:)»:

Վաչե Թովմասյանը եւ Գայանե Մանուկյանը


Հումորիստը սիրում է կնոջը նվերներ մատուցել անակնկալի տեսքով.«Ամուսնության 2-ամյակը համարվում է թղթե, ըստ այդմ, նվերը պետք է լիներ թղթից: Թղթով ուրիշ բան գնեցի եւ նվիրեցի, իսկ թե ինչ, չակերտները չբացեմ:): Իրականում, կարծում եմ` շատ զույգեր ինձ կհասկանան. այն, ինչը ցանկացել է ունենալ, կամ էլ խանութում տեսել է, բայց այդ պահին չենք գնել, մեկ էլ, հոպ, նվեր է դարձել»:

Զույգի ներդաշնակ հարաբերություններին գրեթե ոչինչ չի խանգարում.«Հաճախ չենք վիճում: Մեկ-մեկ ես զուտ պրոֆիլակտիկայի համար վեճի թեմաներ եմ ստեղծում. երբ ամեն ինչ երկար ժամանակ շատ լավ է, դա էլ է վախենալու:): Իսկ ընդհանուր առմամբ մեր դեպքում քննարկումներ են: Շատ կարեւոր է, որ ամուսիններն իրար հետ խոսելու թեմա ունեն` կենցաղայինից շատ ավելի բարձր. մենք հենց նման զույգերից ենք: Վեճերի դեպքում հաշտվում ենք ակնթարթորեն: Հաշտության քայլն  անում է նա, ով հասկանում է, որ մեղքն իրենն է: Ես շատ քիչ եմ մեղավոր լինում:)»,- կատակել է Վաչեն:

Վաչեն` կնոջ հետ


Հումորիստը նշել է, որ այս շրջանում նկարահանվում է «Քարե դարդ» սիթքոմում, կնոջ աշխատանքային գրաֆիկը նույնպես խիտ է.«Գայանեն «Երեւան 2.0» նախագծի զարգացման տնօրենն է, զբաղվում է շատ ազգանվեր գործունեությամբ. նրանք գեղեցկացնում են քաղաքի անցումները, շքամուտքերն ու դալանները»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վաչեն
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին