×


Քիմ Քարդաշյան, Ռիհաննա, Քեյթ Միդլթոն, Բեյոնսե. ծովափնյա “կռիվ” :)

“Աստղերը’’ եւս մարդիկ են ու հանգստանալու կարիք ունեն:): Տարբերությունն այն է, որ նրանց ամենուրեք հետեւում են, լուսանկարում, հետո էլ լրատվամիջոցները հրապարակում են, օրինակ, լողազգեստով ամենասեքսուալ հայտնիների հիթ-շքերթը: Հանրահայտ մարդիկ էլ, ինչպես գիտեք, ջանք չեն խնայում գեղեցիկ կազմվածք ունենալու եւ լավագույնի տիտղոսին արժանանալու համար:

Բեյոնսեն



Այս անգամ ռեյտինգային ցուցակը հեղինակել են բրիտանական սոցիոլոգները: Արդյունքների համաձայն՝ լողափում անկրկնելի է Բեյոնսեի տեսքը, որն էլ ցուցակի առաջատարն է:): Երգչուհին առաջ է անցել Քեմբրիջի դքսուհուց` արքայազն  Ուիլյամի տիկին Քեթրինից, որը զբաղեցնում է երկրորդ պատվավոր հորիզոնականը՝ այն կիսելով դերասանուհի Ջեսիկա Ալբայի հետ:

Ջեսիկա Ալբան



Չորրորդ հորիզոնականում է Քեթրինի քույրը` Պիպան, սեքսուալ հինգերորդ մարմնի տիրուհին Շերիլ Քոուլն է: Վեցերորդ հորիզոնականում են միանգամից երկու գեղեցկուհի` Էլ Մաքֆերսոնն ու Ռիհաննան: Ութերորդը Հելեն Միրենն է:

Քիմ Քարդաշյանը

Լողազգեստով սեքսուալ տեսք ունի եւ իններորդ հորիզոնականում է Քեթի Փերին: Լավագույն տասնյակը եզրափակում է ռեալիթի շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW