×


Քիմ Քարդաշյանի ամառային հանգիստն ու բարեմասնությունները ցուցադրելու մոլուցքը :)

Քիմ Քարդաշյանն ավելի հարստանալու տարբերակ գտավ` ստեղծելով մի խաղ, որի շնորհիվ մինչեւ տարեվերջ հնարավոր է ստանա 200 մլն դոլարի շահույթ, ինչից հետո որոշեց փոքր-ինչ հանգստանալ աշխատանքային բուռն շրջանից հետո, որի ընթացքում արված նոր լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում:

Քիմ Քարդաշյանը` դստեր հետ


Ռեալիթի-շոուների հայազգի աստղը ամառային արձակուրդը վայելել է Հյուսիսային Ամերիկայի հարավում: Նա իր հետ Մեքսիկա էր տարել նաեւ փոքրիկ Նորթին, իսկ ընտանիքի հայրը` Քանյե Ուեսթը, որն այս շրջանում զբաղված է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներով, միայն կարճ ժամանակով է կարողացել ընկերակցել սիրելի կնոջն ու դստերը:

Քիմ Քարդաշյանը


33-ամյա մայրիկը հանգստի ընթացքում չի մոռացել նաեւ բարեմասնությունները ցուցադրելու մասին` հրապարակելով մի շարք լուսանկարներ: Թե ինչ կարծիքի եք Քիմի կազմվածքի մասին, կկարդանք մեկնաբանությունների հատվածում:):

Քիմ Քարդաշյանը


BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին