×


Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվո՞ւմ են

Այս օրերին համացանցը ողողված է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարաբերությունների մասին պատմող նյութերով: Աստղային զույգին մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ 36-ամյա ռեալիթի-շոուների թագուհին որոշել է բաժանվել ռեփեր ամուսնուց, նաեւ հավելում, որ Քիմը չի շտապում սկսել գործընթացը, սակայն որոշել է պաշտոնապես դիմել այդ քայլին արդեն հաջորդ տարի:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


«Իհարկե, պետք է որոշ ժամանակ անցնի, բայց այն, որ Քիմն այլեւս չի ուզում շարունակել ամուսնությունը, միանշանակ է»,-նշել է աղբյուրն ու ասել, որ Քիմն անելու է հնարավոր ամեն ինչ, որ երեխաները՝ 3-ամյա Նորթն ու մեկ տարեկան Սեինթը, մնան իր խնամակալության ներքո:

Ինչպես նշվում է նյութում՝ Քիմը կտրուկ քայլերի չի դիմի քանի դեռ Քանյեի առողջական վիճակը չի բարելավվել.«Նա հրաշալի կին է, աջակցում է ամուսնուն ամեն հարցում ու նրա կողքին է այս օրերին»:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանն՝ իրենց երեխաների հետ


Հիշեցնենք, վերջերս լուրեր էին տարածվել, որ զույգն այլեւս միասին չի ապրում:  Քիմը երեխաների հետ տեղափոխվել է մոր՝ Քրիս Ջենների առանձնատուն, իսկ Քանյեն վերականգնողական բուժումից հետո վերադարձել է իրենց ընտանեկան տունը:

BRAVO.am
Աղբյուրը՝ Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին