×


Ամառային FASHION

Ամառային FASHION

Երեկ պոդիումին “Ասյան” էր:) “Ասյան” հուլիսի 26-ին բեմ էր բարձրացել, ցուցադրվում էր եւ իր ճաշակն ու ոճը ներկայացնում:): Խոսքը կանանց հագուստի համանուն խանութի ամառային հավաքածուի ցուցադրության մասին է: “Սայաթ-Նովա” համալիրում հերթական նորաձեւության երեկոյի կազմակերպիչը կրկին, նորից կամ ինչպես միշտ “Elite Fashion”-ն էր:): Asya-ի ամառային հավաքածուի ցուցադրությունը “Կոլիզեյ” ակումբում մոդելները “Asya” -ի կոկտեյլային, երեկոյան զգեստներն էին ցուցադրում: Բուտիկի տիրուհին նշում է` ուզում եք ժամանակակից լինել, իր խանութն այցելեք: “Իտալական “Գաբրիելլա Ֆրատտինի” բրենդի կանանց հագուստ ենք ներմուծում` տարբեր ոճի, որակյալ կտորներից, բավական թանկ:): Մեր հաճախորդները գոհ են. հայուհիները ինձ պես շատ են սիրում այս ապրանքանիշի զգեստները կրել”,- ասաց Ասյա Մարգարյանը: Նորաձեւության հերթական երեկոն “Սայաթ-Նովա” համալիրում “Ամառային” մոդելները իրենց հետեւից տանում էին տղամարդ հյուրերի աչքերը:), ցուցադրությունը իրենց երգերով “կիսում էին” համալիրի ռեզիդենտ երգիչները: Նրանցից մեկը, համենայն դեպս, Գրիգորի Լեպսի ֆանատն էր:): Մեկ էլ ի՞նչ “Կոլիզեյ” ակումբ առանց արաբական պորտապարերի… Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին