×


Դարչինյան VS Մբամբա

Դարչինյան VS Մբամբա

Բռնցքամարտի շոուն սկսված է :) “Հայաստանն ընդդեմ աշխարհի” բռնցքամարտի շոուն կարելի է սկսված համարել: Եվ, իհարկե, սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք միջազգային մրցաշարի շրջանակներում ամենասպասվածը Վիկ Դարչինյանի եւ Էվանս Մբամբայի մենամարտն է: Vik Darchinyan BRAVO.am-ն արդեն պատմել է հայ բռնցքամարտիկի ծաղկաձորյան մարզումների ու մարտական տրամադրվածության մասին: Արդեն Հայաստանում է նաեւ Վիկի մրցակիցը` հարավաֆրիկացի Էվանս Մբամբան: Մարզիկները երեկ հանդիպել են լրագրողներին, խոսել մարտի ու իրենց կարողությունների մասին: Հարավաֆրիկացի 29-ամյա բռնցքամարտիկ, ով մինչ օրս ունեցած 19 մենամարտում միայն մեկ պարտություն է կրել, իր խոսքերով` Վիկ Դարչինյանի հետ մենամարտելը  միշտ երազանք  է համարել. “Դեռ 2009-ին պետք է կայանար մեր հանդիպումը, երբ խաղարկվում էր WBC վարկածով գոտին, բայց դա չկայացավ: Մարտին շատ լավ եմ պատրաստվել, 8 շաբաթ պարապել եմ, եկել եմ կռվելու, ցույց տալու, որ կարող եմ: Մի երազանք էլ ունեմ, ուզում եմ այս հանդիպմամբ բռնցքամարտի պատմության մեջ մտնել ”: Vik Darchinyan IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պատասխանը Մբամբայի հայտարարությանը հետեւյալն է:). “Ճիշտ է ասում, այս հանդիպումից հետո նա կմտնի բռնցքամարտի պատմության մեջ իր պարտությամբ. ես նրան նոկաուտի կենթարկեմ: Եթե նա 8 շաբաթ է պատրաստվել, ես պարապել եմ 16 շաբաթ, շատ լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ` հերթական անգամ իմ ուժը ցույց տալու”: Բռնցքամարտիկն ուրախ է  մրցակցի առաջին երազանքի իրականցման համար: Նա իր մարզիչ Ջամալ Պերեսի հետ խոստացել է, որ Մբամբայի եւ նրա թիմի   երկրորդ` Վիկին հաղթելու երազանքը չի իրականանա: “Ուրախ ենք, որ լուրջ եք տրամադրված եւ պատրաստված, բայց ձեր երազանքը ձեզ հետ տանելու եք:)”,-ասաց Ջամալ Պերեսը: Vik Darchinyan Ի դեպ, Թոմաս Ռոհանն է այն միակը, ով պարտության է մատնել բռնցքամարտիկ Մբամբային, իսկ Վիկ Դարչինյանը հաղթել է նրան:): “Ամեն խաղ իր բարդություններն ունի, մենք այդ մարտում պարտություն չէինք կրի, եթե մեզ շատ չչարչարեին ու տեղափոխություններ չանեին”,-ասաց Մբամբայի մարզիչ Նիկոլյա Դուրանդն ու հավելեց, որ ռինգում բռնցքամարտիկները մենակ են լինելու. “Հիմա այսքան մարդ Վիկի կողքին է, բայց ռինգում նա մենակ է լինելու, երկուսն էլ հավասար կլինեն”: “Ես միշտ էլ մենակ եմ կռվել, հայրենիքից դուրս մարտեր եմ ունեցել ու հաղթել, ինձ համար կապ չունի, թե որտեղ կամ ում հետ եմ կռվելու”,- պատասխանել է Վիկ Դարչինյանը: Այսօր կայացել է մարզիկների կշռման արարողություն, որին ներկա էին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի անդամներն ու դատավորներ: 53կգ 500գ քաշով Վիկ Դարչինյանը կմենամարտի 52կգ 900գ քաշ ունեցող Էվանսի հետ:): Vik Darchinyan and Ebvana Mbamba Կշռման արարողությանը մասնակցեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մյուս զույգերը` Ազատ Հովհաննիսյանը ( 55կգ 35 գ), ով կմենամարտի Սերգեյ Տասիմովի հետ (53կգ 25գ),  Հովհաննես Ժամկոչյանը Միխայիլ Գոգաշվիլիի հետ կմենամարտի 60 կգ քաշային կարգում, Գաբրիել Տոլմաջյանը (60կգ 800գ), ով կմենամարտի Եվգենի Ֆեոդորովիչի հետ (60կգ 100գ): Մարտի միակ կին բռնցքամարտիկը Ագնես Բոժանն է, ում մրցակիցը դեռ չի ժամանել: Կշռումից հետո մարզիկներին հաջողություն մաղթեցին: Ավստրալիայից ժամանած դատավոր Ֆիլ Օսթերը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ կնախատեսումներ չի անում, պետք է հաղթի լավագույնը. “Պրոֆեսիոնալ բռնցքամարտն է հաղթելու...”: Միջազգային ֆեդերացիայի անդամն իր գոհունակությունը հայտնեց` ասելով, որ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող մրցաշարի շրջանակներում ամեն ինչ հաջող է ընթանում: Վիկ Դարչինյանն ու Էվանս Մբամբան կհանդիպեն ժամեր անց: Ի դեպ, Վիկ Դարչինյանի կողքին էին կինն ու որդին` չորսամյա Ռուբենը, ով ներկաների հետ միասին “Վիկ” էր գոռում ու ոգեւորությամբ “վարակում” հորը:): BRAVO.am-ը հաջողություն է մաղթում Վիկին եւ հայ մյուս մարզիկներին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին