×


“Անձրեւի հարս”

“Անձրեւի հարս”

Հայոց ծիսական տիկնիկները ցուցադրվեցին Մայիսի 7-ին ազգային պատկերասրահի 9-րդ հարկի միջանցքում հավաքվել էին ալապիտիկը, մամա չթթիկը, նուրին, չիչի մաման, ակլատիզը, զատկի խաթունը, պաս պապը եւ Ուտիս  տատը, այսինքն բոլոր հայկական ծիսական տիկնիկները` մասնակցելու “Անձրեւի հարս” խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթին :): Ժողովուրդը մեր ծիսական տիկնիկներից մեկին` Նուրիին անվանել է նաեւ անձրեւի հարս, որը նախատեսված է եղել անձրեւ բերելու համար: Տիկնիկին պտտացրել են գյուղում եւ նրա վրա անընդհատ ջուր լցրել, որպեսզի երկինքը գթա գյուղացուն ու փրկի երաշտից: Exibition Ժաղովուրդը համոզված է եղել, որ ծիսական տիկնիկները մոգական ուժով են օժտված եւ կարող են փրկել չարիքից, ապահովել պտղաբերություն, անձնական հաջողություն բերել: Ծիսական տիկնիկները հայկական մշակույթի մեջ ամենախորհրդանշական արժեքներից են: Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է “Արատտա” երիտասարդական ակումբը: Մասնակցում էին 45 մասնակիցներ, ներկայացված էին շուրջ 50 աշխատանքներ`տիկնիկներ, գեղանկարներ, քանդակներ, ասեղնագործություն: Մինչեւ ցուցահանդեսը մասնակիցները, ովքեր տարբեր մասնագիտության տեր մարդիկ են, մասնակցել են սեմինար քննարկումների, որտեղ ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը, ով ծիսական տիկնիկների ուսումնասիրմամբ է զբաղվում, ներկայացրել է պատմական նյութեր տիկնիկների մասին: Հիմնվելով սեմինարների վրա` մասնակիցները իրենց երեւակայությունը իրականություն են դաձրել: Աշխատանքները ստեղծվել են երկու ամսում: Մասնակիցները 12-ից 57 տարեկան են: Exibition “Արատտա” երիտասարդական ակումբը գործում է 2010 թվականից: Նրանց նպատակն է հայաճանաչությունը: Ակումբում շաբաթական երկու անգամ կազմակերպվում են հայագիտական սեմինարներ: Ցուցահանդեսի կազմակերպիչ, ազգագրագետ Մանան Առաքելյանի խոսքերով, նման ցուցահանդեսները շարունակական բնույթ են կրելու: Ցուցահանդեսի հետ մեկտեղ, Ազգային պատկերասրահի ֆիլմերի սրահում տեղի ունեցավ Հայկ Սայադյանի “Նազարե” ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Ցուցահանդեսի վերջում նկարիչ Լուսիկ Ագուլեցին եւ ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը որոշեցին մրցույթի լավագույն երեք աշխատանքները, որոնց հեղինակները դրամական պարգեւների արժանացան: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW