×


“ՀԱՅ ՖԵՍՏ-2011”

“ՀԱՅ ՖԵՍՏ-2011”

Կապույտ մարդիկ բացեցին թատերական փառատոնը :) “Տե՛ս թատրոն, լսի՛ր թատրոն, խոսի՛ր թատրոնից”. այս կարգախոսն է կրում  “ՀԱՅ ՖԵՍՏ-2011” իններորդ միջազգային թատերական փառատոնը, որն անց է կացվում ՀՀ նախագահի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ:  Փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ հակտեմբերի 1-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Բացման խոսքով հանդես եկավ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը` ներկաների ուշադրությունը հրավիրելով հունգարական “Փի-Ար Էվոլուշն” պարային ընկերության “Կապույտ մարդիկ” ներկայացմանը, որը եւ բացեց “ՀԱՅ ՖԵՍՏ-2011”-ը: “Կապույտ մարդիկ” ներկայացմանը Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, մի շարք հայ եւ այլազգի դերասաններ ու թատերասեր մարդիկ: Մեկ գործողությամբ պարային ներկայացումն ուղեկցվեց հանդիսատեսի ծափերով եւ բրավոներով (BRAVO.am:)): “Փի-Ար Էվոլուշն” պարային ընկերության խորեոգրաֆ Սոֆյա Նեմեսի խոսքերով, ներկայացումը տարբեր թատերական ոճերի խառնուրդ է, կարճ, բայց բովանդակալից. “Ըստ մեր պատկերացումների, տղամարդը պետք է ուժեղ լինի, բայց կապույտ մարդիկ ցույց են տալիս նրա էության թույլ կողմերը”: “Սա թեթեւ ներկայացում է, որը թարգմանության կարիք չունի, իսկ բացմանը պետք է լինեն ներկայացումներ, որոնք շատ ակտիվ են եւ մատչելի”,- BRAVO.am-ին ասաց Արթուր Ղուկասյանը` հավելելով, որ փառատոնում ընդգրկված են տարբեր ժանրի ներկայացումներ. “Կարող ենք դիտել մանկական, տիկնիկային, մատների, իրերի, ստվերի, երաժշտական, մոնո ներկայացումներ եւ կլոունադա”: Arthur Ghukasyan Ներկայացումից հետո հյուրերը փառատոնի բացումը նշեցին “Մեցցո” ակումբում, որտեղ ներկաներին իր կատարումներով  ողջունեց “Արմատ” ռոք խումբը: 18 երկրի 30 թատերախումբ՝ Երեւանում Հոկտեմբերի 1-8-ը անցկացվող “ՀԱՅ ՖԵՍՏ-2011” իններորդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Երեւանում կլինի 18 երկրի 30 թատերախումբ, այդ թվում`Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եւ այլն: Փառատոնին կմասնակցեն այնպիսի հեղինակավոր թատրոններ, ինչպիսիք են Կրեդո-ն /Բուլղարիա/, Մերկուրի-ն /Մեծ Բրիտանիա/, Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնը /Վրաստան/: Nazeni Hovhannisyan “Փառատոնի շրջանակներում վարպետության դասեր կլինեն միջազգային փորձագետների մասնակցությամբ, իսկ հյուրերի թվում կլինեն Պերմի փոխվարչապետ Բորիս Միլգրամը, մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովը եւ  “Սպիտակ գիշերները Պերմում” արվեստների փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանը”,- ասել է Արթուր Ղուկասյանը` նշելով, որ հյուրերի հետ կհանդիպի ՀՀ մշակույթի նախարարն ու կքննարկվեն համագործակցության հեռանկարները: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW