×


“Մի կտոր կրակ”

“Մի կտոր կրակ”

Ստեղծագործում են ուսանողները Երկրորդ անգամ օրերս մեկնարկել է “Մի կտոր կրակ” ուսանողական մրցույթ-փառատոնը: Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները ցանկություն ունեն այն դարձնել ամենամյա տոն:): Մրցույթ-ցուցահանդեսի բացման արարողությունը Նկարիչների միությունում էր, որտեղ այս օրերին ցուցադրվում են միայն ուսանողական աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկական աշխատանքներ: Միջոցառումը սկսվել է կոնսերվատորիայի “Քնար” լարային կվարտետի ելույթով, այնուհետեւ էլեկտրոնային երաժշտությամբ ուղեկցվել է ակադեմիայի մոդելավորման բաժնում սովորող ուսանողների ստեղծած հագուստների ցուցադրությունը: Ցուցադրություն “Մի կտոր կրակ”-ի շրջանակներում Ներկայացվել են 14 ուսանող-մոդելավորողի՝ ռետրո, մոդեռն, դասական, ռոմանտիկական, ավանգարդ ոճերում աշխատանքները: Մոդելների դերում զգեստների հեղինակներն էին, նրանց համակուրսեցիներն ու ընկերները: “Մի կտոր կրակ”-ի հաղորդավար Նարե Աղաբաբյանի գաղափարով 2009-ին կազմակերպվել է առաջին մրցույթ-փառատոնը. “Ծրագիրը կազմելիս գիտեի, որ հաշվետու ցուցահանդես է եւ նպատակն արվեստի մեջ մի կտոր կրակ բերելն է”: Մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի ուսանող Նելլի Սերոբյանի “Աֆրիկա” հավաքածուն կազմված էր երեք հագուստից. “Աֆրիկյան շնչով ու թեմայով տարված եմ նախորդ տարվանից: Որոշեցի հենց այս թեմայով ներկայանալ ցուցահանդեսին, որն իմ առաջին փորձն է”: Ցուցադրություն “Մի կտոր կրակ”-ի շրջանակներում Միջոցառումը կազմակերպել էին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ “Մի կտոր կրակ” մրցույթ-փառատոնի կազմակերպմանը նաեւ աջակցել են բուհն ավարտած նախկին ուսանողները. oրինակ՝  պաստառով զբաղվել է գրաֆիկ-դիզայներ Գայանե Երկանյանը: Նշենք, որ մրցանակներ կհանձնվեն “Լավագույն նկար”, “Լավագույն քանդակ” եւ “Լավագույն հագուստ” անվանակարգերում։ Հաղթողների անունները կհրապարակվեն փակման արարողության ժամանակ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին