×


“Միսս 7 մայրցամաք”

“Միսս 7 մայրցամաք”

Գեղեցկուհիները մասնակցեցին Շադոյանի Fashion show-ին եւ “Միսս տաղանդ”-ին Օգոստոսի 15-26-ը Երեւանում երկրորդ անգամ անց է կացվում “Միսս 7 մայրցամաք” գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնը: Մրցույթին մասնակցելու համար Երեւան են ժամանել մոդելներ Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իտալիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Հարավային Կորեայից ու մի քանի այլ երկրներից:  :) Այս օրերի ընթացքում 22 մասնակից գեղեցկուհիները ծանոթանում են Հայաստանին, այցելում տարբեր մարզեր ու տեսարժան վայրեր` Էջմիածին, Սեւան, Արարատի մարզ, Գառնի, Գեղարդ եւ այլն: “Միսս 7 մայրցամաք” “Միսս 7 մայրցամաք” գեղեցկության եւ նորաձեւության մրցույթը լիարժեք չէր լինի առանց Fashion show-ի::) Օգոստոսի 24-ին մրցույթի շրջանակներում մասնակից աղջիկներն ու մի քանի հայ մոդելներ “Մեցցո” ակումբում ցուցադրեցին սիրիահայ դիզայներ Գեւորգ Շադոյանի նոր հավաքածուն: Հալեպցի դիզայները Երեւան է ժամանել, որ առաջին անգամ այստեղ ներկայացնի իր նոր հավաքածուն, այնուհետ ցուցադրություններ կունենա Թուրքիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում. “Մյուս տարվա մեջ էլ կցուցադրվեմ Միացյալ Նահանգներում, Կանադայում ու Ավստրալիայում: Մրցույթի կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանն ընկերս է, հրավիրեց, որ մրցույթի աղջիկները ցուցադրեն նոր հավաքածուս, նախընտրեցի գալ Երեւան ու առաջինը հայրենիքում ցուցադրվել”::) Marika Tunyan Մոդելավորողը նշեց, որ հավաքածուն հստակ անվանում չունի. “Ավելի “luxury” ոճի մեջ է: Ամենօրյա երեկոյան հագուստներ են, կան երեկոյան լուրջ զգեստներ, օգտագործել եմ մետաքս, ժանյակներ, Սվարովսկի քարեր, նաեւ ընդգրկել եմ երկու հարսի զգեստ”: Գեւորգ Շադոյանի հավաքածուն վերջին անգամ Երեւանում ցուցադրվել է 2007 թվին`  Pret a Porter Yerevan-ի շրջանակներում: Նա հիմնականում մասնագիտացել է հայկական հարսանեկան ծեսի ու զգեստների գծով: Շադոյանի հագուստները հայկական շուկայում չեն վաճառվում. “Եթե վաճառվի չեմ նեղվի, բայց ես վաճառքի սպասելիքներով չեմ եկել: Եթե գնեն, հաջորդ շոուների համար չեմ հասցնի նորը կարել :)”, - ասաց մոդելավարողն ու ավելացրեց, որ Երեւանում աշխատում է վարսավիր եղբոր հետ. “Եղբայրս իր վարսավիրանոցով է զբաղված, դժբախտաբար, չկարողացավ մոդելների մազերը սարքել, բայց մենք միշտ միասին ենք աշխատում: Հավաքածուս մենակ եմ ստեղծել, եղբայրս էլ միշտ աղոթել է ինձ համար”::) “Միսս 7 մայրցամաք” Այս մրցույթը ներկայացնում է “Միսս եւ Միստր Աշխարհ”, “Միսս 7 Մայրցամաք” միջազգային կազմկոմիտեի գլխավոր ղեկավար Աշոտ Խաչատրյանը, արտ-տնօրենն է մանեքենուհի Մարիկա Թունյանը: Մարիկան ասաց, որ իրենք բոլոր մայրցամաքների գեղեցկուհիներին հրավիրել են, բայց. “Ցավոք, ավիատոմսերի թանկ լինելու պատճառով ոչ բոլոր գեղեցկուհիները կարողացան ժամանել: Բայց անցած տարվա 9 երկրների փոխարեն այս անգամ 18 երկրի գեղեցկուհի է մասնակցում մեր մրցույթ-փառատոնին: Նրանց հյուրընկալել են մարզպետները. լավ ընդունելություն են կազմակերպել: Աղջիկներն իրենք էլ շատ գոհ են ու շոյված հայերի ջերմ վերաբերմունքից, հաճոյախոսություններից”:  :) “Միսս 7 մայրցամաք” Ցուցադրությանը մասնակցում էին մոտ 25 մոդելներ` յուրաքանչյուրը մեկական զգեստով: Նոր հավաքածուի ցուցադրությանը հաջորդեց “Միսս 7 մայրցամաք” մրցույթի գեղեցկուհիների քայլքը` իրենց սեփական կոկտեյլային զգեստներով եւ երկիրը ներկայացնող ժապավենով: ի դեպ, ժապավենները Գեւորգ Շադոյանի ձեռքի աշխատանքն են:  Երրորդ մասն անակնկալ էր հյուրերի համար. :) գեղեցկուհիները մասնակցում էին “Միսս տաղանդ” մրցույթին, որի համար պարում էին, երգում, նույնիսկ ասմունքում: Այս փուլին մասնակցում են միայն նրանք, ովքեր ցանկություն ունեն արժանանալու “Միսս տաղանդ” տիտղոսին: Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Իտալիայի, Մոլդովայի, Ուկրաինայի ներկայացուցիչներից մեկը դառնալու է “Միսս տաղանդ”, իսկ թե ով, կիմանանք օգոստոսի 26-ին կայանալիք եզրափակչի ժամանակ:  :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW