×


Ինգան, Էդուարդը, Լիլիթը, Ազարյանը եւ մյուսները` հետսերիալային փուլում :)

“Արմենիա”-ի  “Եռաչափ սեր”-ն իրենց առօրյայի մասը դարձրած հեռուստադիտողները ստիպված են հետ վարժվել այդ սովորությունից. սերիալի վերջին սերիան ավարտվել է օրերս:): BRAVO.am-ն էլ Գնելից, Եվայից, Լիայից եւ մյուս դերասաններից հետաքրքրվել է` իրենք ինչով են լցնելու իրենց առօրյան հետսերիալային փուլում:

Գնել Ուլիխանյանը եւ Եվա Բաղդասարյանը


Գնել Ուլիխանյան  - Էդուարդ

Շարունակում եմ խաղալ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կլինեն նոր ներկայացումներ, որոնցում զբաղված եմ նաեւ ես: Հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ եւս կան, բայց փոքր դադարից հետո նոր կմտածեմ եթեր վերադառնալու մասին: Պետք է հանգստանալ ու ժողովրդին էլ մեզնից հանգստանալու հնարավորություն տալ:

Եվա Բաղդասարյանը


Եվա Բաղդասարյան - Ինգա

Առաջարկներ արդեն իսկ կան: Դրանցից մեկի վրա էլ հիմա աշխատում եմ: Առայժմ չեմ կարող բարձրաձայնել այդ մասին եւ մանրամասներ ներկայացնել. երբ արդեն եթերում լինեմ, ամեն ինչ պարզ կլինի:

Լիա Զախարյանը


Լիա Զախարյան
- Լիլիթ

Դեռ հաստակ չեմ կարող ասել, թե ինչով կզբաղվեմ առաջիկայում: Հիմա ունեմ մեկ  առաջարկ, որը դեռ հաստատված չէ: Սպասում եմ ինչպես այդ մեկին, այնպես էլ նոր  առաջարկների: Պլանավորում եմ կրկին նկարահանվել եւ, իհարկե, աշխատել նաեւ իմ մասնագիտությամբ` որպես  օտար լեզուների թարգմանչուհի:

Լիա Զախարյանը, Միքայել Բաբայանը եւ Եվա Բաղդասարյանը


Միքայել Բաբայան - Տաճատ


Արդեն իսկ կան նոր նախագծերում հանդես գալու առաջարկներ, բայց անձնական որոշ խնդիրների պատճառով ժամանակավորապես  կդադարեմ նկարահանվել:

Եվա Բաղդասարյանը եւ Լեւս Դավթյանը


Լեւս Դավթյան - Գառնիկ

Շարունակում եմ  համագործակցել մեր սերիալի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ: Հավանաբար կնկարահանվեմ “Yere1” նախագծում, բայց ավելի թեթեւ գրաֆիկով: Փոխարենն ուզում եմ ավելի շատ թատրոնում խաղալ, սերիալը մի տեսակ խեղդել էր ստեղծագործական ջիղս: Զբաղված եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի ներկայացումներում: Տեսնենք:

Էլլա Տարունցը


Էլլա Տարունց - Կարինե


Անկեղծ ասած` ես միշտ եմ զբաղված: Այս սերիալն ինձնից այդքան շատ ժամանակ չէր խլում. շաբաթական մեկ-երկու օր էի գնում նկարահանման: Հիմա զբաղված եմ երաժշտական գործունեությամբ, երգում եմ ակումբներից մեկում: Զուգահեռ նաեւ սովորում եմ ֆրանսերեն եւ ազատ ժամանակ գրեթե չունեմ:

Էդուարդ Շահբազյան


Էդուարդ Շահբազյան – Ազարյան

Շուտով հեռուստադիտողը կտեսնի ինձ գեղարվեստական ֆիլմում: Այլ նախագծերում հանդես գալու առաջարկներ էլ, իհարկե, կան:

Լիկա Սալմանյանը


Լիկա Սալմանյան - Անուշիկ
 
Մասնագիտությամբ մանկաբարձ եմ: Նոր մի քանի առաջարկ եմ ստացել, որոնցից միայն մեկն եմ ընդունել. նկարահանվելու եմ Մարտին Մկրտչյանի տեսահոլովակում:

Մարիկա Դովլաթբեկյանը


Մարիկա Դովլաթբեկյան – Չիտչյան

 
Ավարտել եմ Աբել Աբելյանի դերասանական ստուդիան: Այժմ պարապում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ընդունվելու համար, զուգահեռաբար խաղում եմ “Մետրո” թատրոնում: Պատրաստվում եմ մեկնել Վրաստան` մասնակցելու թատերական փառատոնի: Իսկ նոր հեռուստանախագծերում  հանդես գալու առաջարկներ դեռեւս չեն եղել:

Մովսես Կարապետյանը, Լիա Զախարյանը, Միքայել Բաբայանը, Եվա Բաղդասարյանը եւ Գնել Ուլիխանյանը

 
Մովսես Կարապետյան - Մոսո
 

Զբաղվելու եմ իմ ամենասիրելի գործով` թատրոնով, հետո նոր այլ մի քանի գործով, որոնք թատրոնի հետ կապ չունեն: Նոր սերիալում խաղալու ցանկություն դեռեւս չունեմ:

Տեքսը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` “La Fete”-ի. Vahe Step-ի եւ սերիալային դերասանների ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին