×


Լուիզա Ներսիսյանը, Լուիզա Ղամբարյանը, Էլբակյանները եւ այլք` “Արտավազդ 2013”-ին

Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, տեղի է ունեցել Հայաստանի թատերական գործիչների միության “Արտավազդ” ամենամյա մրցանակաբաշխությունը` նվիրված Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում էին հավաքվել հայ թատերարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ, նրանցից ոմանք բեմից իրենց հիշողություններն են պատմել նշանավոր դերասանի եւ գրողի մասին:  

Լուիզա Ներսիսյանը եւ Արշալույս Հարությունյանը


“Արտավազդ” մրցանակը շնորհվել է 14 անվանակարգում հաղթողներին, որոնց ընտրել են մրցանակաբաշխության փորձագետները` Էմանվել Մանուկյանը, Սուրեն Հասմիկյանը, Հրաչյա Գասպարյանը, Լեւոն Մութաֆյանը, Ռուզաննա Առաքելյանը, Նվարդ Ասատրյանն ու Նարինե Գրիգորյանը:

"Լավագույն կին դերակատար" տիտղոսին է արժանացել Լուիզա Ղամբարյանը


Նշենք, որ Վահրամ Փափազյանի անվան մրցանակին այս տարի արժանացել է դերասան Մուրադ Ջանիբեկյանը: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար պարգեւատրվել են Վիլեն Գալստյանը, Դերենիկ Մարտիրոսյանը, Հայկազ Երանոսյանը եւ Սերգեյ Առաքելյանը:

"Լավագույն տղամարդ դերակատար" Երվանդ Ենգիբարյանը


ՀԹԳՄ նախագահության եւ քարտուղարության որոշմամբ` Հայաստանի թատերաբեմերում 50-ից ավելի պարային բեմադրությունների համար մրցանակի է արժանացել Գագիկ Կարապետյանը, հայրենիքի հետ ստեղծագործական կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ունեցած վաստակի, ձեռքբերումների եւ Գյումրու Վ. Աճեմյանի դրամատիկական թատրոնի հետ համատեղ Գ. Սունդուկյանի “Այ քեզ Խաթաբալա” ներկայացման բեմադրության համար` Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, “Ամիսը գյուղում” ներկայացման համար` “Մոսկվայի” տան կրթական եւ մշակութային կենտրոնի տնօրեն Արմինե Թութունջյանը: Պարգեւատրվել են նաեւ Աբովյանի դրամատիկ թատրոնը եւ “Էպսիդոն” թատերախումբը:

Արմեն եւ Աննա Էլբակյանները


Ներկայացնում ենք “Արտավազդ 2013”-ի հաղթողների անունները.

Լավագույն կին դերակատար - Լուիզա Ղամբարյան, “Ռոմանտիկ կոմեդիա” /Ֆիբի Գրեդդակ/

Լավագույն տղամարդ դերակատար - Երվանդ Ենգիբարյան, “Բադի որսը” /Զիլով/ եւ Դավիթ Հակոբյան, “Կարոտ” /Առաքել/

Լավագույն երիտասարդ դերասանուհի - Անի Գրիգորյան, “Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ” 

Լավագույն  երիտասարդ  դերասան - Արմեն Մարգարյան, “Կրքոտ հաշվետվություն”/Ադի/, “Երկուսը ճոճանակին”/Ջերի/, Իշխան Ղարիբյան, “Վիրուս” /Ալեքսանդր/

Լավագույն երիտասարդ բեմադրիչ - Սամսոն Մովսեսյան, “Ալիսան հրաշքների աշխարհում”

Լավագույն երիտասարդական ներկայացում“Սկոտչ եւ վիսկի”, բեմադրիչ` Արշալույս  Հարությունյան

Լավագույն Սցենոգրաֆիա - Վահագն Թեւանյան, “Ռոմանտիկ  կոմեդիա” եւ “Մորգանի  խնամին”

Երաժշտության լավագույն հեղինակ - Արամ Սաթյան, “Մորգանի խնամին”

Լավագույն պիես - Սամվել Խալաթյան, “Պադամ, պադամ, պադամ...”

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար - Սերգեյ  Թովմասյան, “Հացի խնդիր” /Մարգար/

Լավագույն  ռեժիսուրա - Ալեքսանդր Գրիգորյան, “Բադի որսը” եւ “Ֆիլումենա Մարտուրանո”, Հակոբ Ղազանչյան, “Նապոլեոն Կորկոտյան” եւ “Վիրուս”

Լավագույն ներկայացում -“Մորգանի խնամին”, բեմ.` Երվանդ Ղազանչյան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, “Աբգար դպիր”, բեմ.` Վահե Շահվերդյան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն 

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին