×


Լուսին Վարդանյան.“Ես եմ հեռացել Վահագնից, բայց նա ինձնից շուտ բարձրաձայնեց բաժանության մասին”

Համացանցում լուրեր են տարածվել, որ դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը բաժանվել են։ BRAVO.am-ն առաջինն էր, որ հրապարակեց զույգի նշանադրության եւ հարսանեկան արարողության լուսանկարները։ Մեզ հետ զրույցում Լուսինը հաստատել է, որ այլեւս մեկ հարկի տակ չեն ապրում.“Ես այս թեմայով չեմ ցանկանում ծավալվել։ Ես եմ հեռացել Վահագնից, բայց նա ինձնից շուտ բարձրաձայնեց բաժանության մասին… Հիմա պետք չէր այս մասին խոսել”։

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ


Նշենք, որ 2013 թվականի ապրիլին ամուսնացած դերասանների դուստրը՝ Ռուզաննան, արդեն 2 տարեկան է.“Երեխայի հետ շփվում է: Ես այն մարդը չեմ, որ արգելեմ. այդ հարցում խնդիր չկա։ Բաժանությունից հետո պիտի փորձենք նորմալ շփվել”։

Մեր հարցին, թե բաժանության մասին չէր ցանկանում բարձրաձայնել այն պատճառով, որ միգուցե կրկին միանան, Լուսինը պատասխանել է.“Չգիտեմ, կյանքում ամեն ինչ կարող է լինել, չեմ կարող ասել”։

Վահագն Խաչատրյանը` դստեր հետ


Դերասանուհին շարունակում է աշխատել Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում.“Ունեմ նոր դեր Ժան Նշանյանի բեմադրության մեջ։ Հիմա ընթանում են փորձերը, պրեմիերան նախատեսված է գարնանը։ Եթե լավ առաջարկներ լինեն հեռուստատեսությունից, կցանկանամ նաեւ նկարահանվել”։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին