×


Հաղորդավարուհի Մարինա Գրեգը նշանադրվել է :)

Մարինա Գրեգի համար օգոստոսի 1-ը տոնական էր: Երեկ տեղի է ունեցել “21TV”-ի հաղորդավարուհու նշանադրությունը Արթուր Հարությունյանի հետ, ում ճանաչում է արդեն 7 տարի: BRAVO.am-ը շնորհավորել է զույգին եւ հետաքրքրվել, թե ինչպես ընկերներից վերածվեցին սիրահարների:):

Արթուր Հարությունյանը եւ Մարինա Գրեգը նշանադրվել են


“Տեւական շփումն ու մտերմությունը մեզ կապեցին նոր, ավելի ամուր կապով: Հասկացանք, որ ստեղծված ենք միմյանց համար”,-մեզ հետ զրույցում նշել է Մարինան եւ հավելել, թե նոր կարգավիճակը պարտավորեցնող է, բայց եւ ավելի երջանկացնող:

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը նշանադրվել է


“Չկա ավելի հաճելի բան, քան սիրելի անձնավորության կողքին լինելը: Նշանադրության երեկույթը շատ լավ անցավ` զերծ ամեն տեսակի պաշտոնականությունից: Բոլորն ի սրտե ուրախ էին մեզ համար”,-պատմել է նա:

Մարինա Գրեգը եւ Անի Դաշյանը


Ինչ վերաբերում է պսակադրությանը, Մարինան եւ Արթուրը դեռեւս ամիս եւ օր չեն որոշել.“Չենք շտապում: Մի բան հաստատ է` կամուսնանանք տաք եղանակին:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Լուիզա Գրագատիի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին