2015-ի դեկտեմբերին մայրացած Նաիրա Մովսիսյանն իր դստեր լույս աշխարհ գալու մասին առաջինը հայտնեց BRAVO.am-ին, սակայն լուսանկարներ դեռեւս չէր ցանկանում հրապարակել։ Երեխայի հայրը՝ Վան Հակոբյանը, այսօր իր «ֆեյսբուքյան» էջում առաջին անգամ տեղադրել է 4 ամսական Մարիայի լուսանկարները։
Նաիրա Մովսիսյանի եւ Վան Հակոբյանի դուստրը
Նշենք, որ դերասանուհին մեզ հետ նախորդ զրույցում հայտնել էր, թե նախկին ամուսնու հետ նորմալ հարաբերություններ ունի.«Ամեն օր շփվում ենք. նա իր հայրական պարտականություններն է կատարում։ Մարիային խնամելու հարցում ինձ շատ է օգնում մայրս, եւ դժվարություններ չունեմ»:
Վան Հակոբյանը` դստեր հետ
BRAVO.am
Լուսանկարները՝ Վան Հակոբյանի «ֆեյսբուքյան» էջից


×
13,804






