Միշոյի ու ՀՏ Հայկոյի գործնական եւ ընկերական հարաբերությունները բազմիցս քննարկվել են: Ռեփերները հաշտության մասին հայտարարեցին 2009 թվականին, այնուհետեւ 2012-ին միասին մասնակցեցին “ArmStreetBall”-ին` BRAVO.am-ի հետ զրույցում նշելով, որ “սա ընդհարումից հետո իրենց առաջին համագործակցությունն է, բայց հաստատ վերջինը չէ”:
ՀՏ Հայկոն եւ Միշոն
Եվ ահա, ուրախ ենք ռեփերների երկրպագուներին տեղեկացնել, որ տարիներ տեւած դադարից հետո նրանք կրկին հանդես կգան միասին, իսկ առիթը “Շարմ”-ի նոր ֆիլմն է, որի նկարահանման հրապարակում արված լուսանկարներն էլ տարածվել են համացանցում:
ՀՏ Հայկոն եւ Միշոն
Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն` ՀՏ Հայկոն նաեւ ներկա է եղել Միշոյի հարսանիքին, որը տեղի է ունեցել հունիսի 20-ին:
BRAVO.am
Լուսանկարները` “Շարմ”-ի եւ BRAVO.am-ի


×
12,333






