×


Նոր փուլ ՀՏ Հայկոյի եւ Միշոյի հարաբերություններում

Միշոյի ու ՀՏ Հայկոյի գործնական եւ ընկերական հարաբերությունները բազմիցս քննարկվել են: Ռեփերները հաշտության մասին հայտարարեցին  2009 թվականին, այնուհետեւ 2012-ին միասին մասնակցեցին “ArmStreetBall”-ին` BRAVO.am-ի հետ զրույցում նշելով, որ “սա ընդհարումից հետո իրենց առաջին համագործակցությունն  է, բայց հաստատ վերջինը չէ”:

ՀՏ Հայկոն եւ Միշոն


Եվ ահա, ուրախ ենք ռեփերների երկրպագուներին տեղեկացնել, որ տարիներ տեւած դադարից հետո նրանք կրկին հանդես կգան միասին, իսկ առիթը “Շարմ”-ի նոր ֆիլմն է, որի նկարահանման հրապարակում արված լուսանկարներն էլ տարածվել են համացանցում:

ՀՏ Հայկոն եւ Միշոն


Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն` ՀՏ Հայկոն նաեւ ներկա է եղել Միշոյի հարսանիքին, որը տեղի է ունեցել հունիսի 20-ին:

BRAVO.am
Լուսանկարները` “Շարմ”-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին