×


Բարեմասնությունները ցուցադրում է Քիմի քույրը :)

18-ամյա Քայլի Ջենները ոչ մի կերպ չի ուզում հետ մնալ հայտնի քույրերից, ովքեր բազմիցս հանդես են եկել սկանդալային ֆոտոշարքերում: Այս անգամ հենց նա է որոշել “կոտրել” համացանցը` նկարահանվելով “Interview” ամսագրի դեկտեմբեր-հունվարյան համարի համար: Սա կարծես Քայլիի ամենապրովոկացիոն ֆոտոշարքն է:

Քայլի Ջենները


Լուսանկարների հեղինակը Սթիվեն Քլեյնն է, ոճաբանը` Ալեն Ջոնսը: Քանի որ Քայլիին մշտապես մեղադրում են արհեստական լինելու համար, նա նոր ֆոտոշարքում ներկայանում է հենց տիկնիկի կերպարով:

Քայլի Ջենները


Քայլին պատմել է, որ նման արտաքին ստանալու համար բարդ հնարքների են դիմել: Կադրերից մեկն էլ արվել է նրա քրոջ` Քիմ Քարդաշյանի` “Paper” ամսագրում տեղ գտած հայտնի լուսանկարի նմանությամբ:

BRAVO.am
Աղբյուրը` Interview

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին