×


Գրիշա Աղախանյանի կինը պատասխանում է իրեն վարկաբեկողներին

BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի ընտանիքին: Ամուսինները մեզ էին վստահել իրենց որդու առաջին լուսանկարները, այս ամիս էլ, ինչպես գիտեք, հանդես եկան մեր նոր ֆոտոշարքում: Հրապարակումը մեծ արձագանք գտավ, սակայն դրական մեկնաբանություններից բացի, համացանցում հայտնվեցին դերասանուհուն վարկաբեկող նյութեր, մասնավորապես` քննարկվել է նրա արտաքինը եւ կերպարը:

Շողեր Թովմասյանը եւ Գրիշա Աղախանյանը


Շողերը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հայտնել է իր մտահոգությունը. «Եթե այդ «լուր գրողներին» հարցնեն, թե ինչ են նախընտրում իրենց ընտանիքում, կասեն՝  խաղաղություն, հոգեւոր հանգստություն: Բայց նայելով համացանցում հայտնվող նրանց նյութերին` կհամոզվենք, որ դրանք դատարկ խոսքեր են: Իրականում` այդ մարդիկ սկանդալ են սիրում, ավելին՝  փորփրել գիտեն եւ դրանից բերկրանք են ստանում: Իրենց  թվում է` կարեւոր առաքելություն են կատարել»:

Նա այսպես է դիմել իրեն վատաբանողներին.«Եթե կին եք, ուրեմն հանեք ձեր «բարոյականության» չադրան եւ գտեք  ձեր՝ մեծն  բարոյախոսի տեղը հասարակության մեջ, մանավանդ, որ լավ տեղեկացված եք, թե ինչ են ուզում տղամարդիկ: Իսկ եթե տղամարդ եք,  ուրեմն լավ նյութ առաջարկեմ ձեր հաջորդ բացառիկ հայտնագործության համար` Քեթի Փերի: Գուցե մրցանակ ստանաք` վերջապես վուլգարը ոչ վուլգարից եւ գռեհիկից զատելու համար»:

Շողեր Թովմասյանը


Պարզվում է` Շողերին մեղադրում են նաեւ սոցիալական ցանցերում Շոկա անվամբ հանդես գալու համար.«Այո, ես Շոկան եմ, ինչն ավելի լավ է, քան ձեր կեղծանունները: Ես գոնե  դեմք ունեմ, ավելին` կերպարներ եմ կերտում, իսկ դուք խառնում եք մարդկանց անդորրը,  ձեր պատճառով միմյանց հետ վիճում են տարբեր ճաշակներ ունեցող մարդիկ: Հետաքրքիր է` դրանից ինչ եք ստանում դուք. բացասական էներգիա, ուրիշ ոչինչ»:

Իսկ զրույցի վերջում դերասանուհին հետեւյալն է ասել.«Մի քանի օր կչարախնդան, եւ կանցնի: Հետո որեւէ տեղ պատահաբար կտեսնեն մեր երջանիկ ընտանիքը եւ իրենք իրենց հարց կտան` ինչու: Եվ երբեք չեն գտնի իրենց հարցի պատասխանը: Իսկ պատասխանը մեկն է՝ ապրեք ձեր կյանքով եւ ձեր սրտում տեղ պահեք ոչ թե նախանձի եւ չարախոսության, այլ սիրո, հավատի, հույսի եւ գեղեցիկ այլ զգացմունքների համար: Իսկ եթե ինչ-որ մեկը սպանել է ձեր մեջ այդ գեղեցիկը, ուրեմն մի խորհուրդ տամ` երաժշտություն լսեք, թատրոն գնացեք, հոգեւոր սնունդ ստացեք, ինքնամաքրվեք, այլապես քաղցած կմնաք ճոխ սեղանների շուրջ»:

BRAVO.am
Լուսանկարները` Շողեր Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW