×


Լիլուն, Լուսինեն, Սամվելը, Արմինեն եւ ուրիշներ` Մհերի 32-ամյակին :)

Մհերի համար երեկ` նոյեմբերի 13-ին, կրկնակի տոն էր. առավոտյան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել նրա մյուռոնահանման արարողությունը, երեկոյան էլ մտերիմների հետ նշել է 32-ամյակը: Խնջույքի հիշարժան պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:):

Մհերը նշել է 32-ամյակը


“Երկակի զգացողություն ունեի: Ինձ համար ավելի մեծ կարեւորություն ուներ մկրտությանս հաջորդող մյուռոնից հանման կարգը: Իհարկե, շատ հաճելի էր, որ համընկավ ծննդյանս օրվա հետ, բայց տարեդարձս ավելի երկրորդական նշանակություն ուներ”,-մեզ հետ զրույցում անկեղծացել է երգիչը:

Նա նշել է, որ շնորհավորանքների իսկական տեղատարափ է եղել, իսկ նվերներ ստանում է դեռ մկրտության օրվանից.“Խնդրել էի հագուստ չգնել, փոխարենը նվիրել իմ նախընտրած օծանելիքները(ծիծաղում է-հեղ.)”:

Արմինե Գրիգորյանը եւ Մհերը


Մեր հարցին, թե ինչ երազանք է պահել ծննդյան տորթի մոմերը փչելիս, Մհերը հետեւյալն է պատասխանել.“Երազում եմ գտնել իմ կյանքի կեսին: Ուրախ եմ, որ ճանաչված ու պահանջված  արտիստ եմ, բայց երբ անձնական կյանքում որեւէ բան թերի է, ստեղծագործական եւ աշխատանքային հաջողություններն, այսպես ասած, էլ աչքիդ չեն երեւում: Ինձ լիակատար երջանկության համար ընտանիքն է պակասում, որը կլինի կյանքիս ամենամեծ ձեռքբերումը”:

Մհերը նշել է 32-ամյակը


Ի դեպ, երգչի պրոդյուսեր, այսուհետ նաեւ կնքահայր Գեորգի Հարությունյանը դեռ երեկ տեղեկացրել էր, որ երգչին անակնկալ են մատուցելու.“Հենց հիմա կնքամայր Սոնյա Դիլանյանը քաղաքում փնտրում է գեղեցիկ մի սրբապատկեր, որն էլ կնվիրենք մեր սանիկին”:

BRAVO.am-ը շնորհավորում է Մհերին` մաղթելով երազանքների իրականացում, անձնական երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին