×


Վաչե Թովմասյան` “վիտամինային” եւ ընտանեկան հարցեր :)

“Վիտամին” ակումբը թեեւ այս շրջանում նոր թողարկումներ չունի, Վաչե Թովմասյանը BRAVO.am-ին հայտնել է, որ աշխատանքային դադար չեն վերցրել, այլ ստեղծում են նոր նախագծեր, որոնք եթերում կլինեն սեպտեմբերից.“Անգամ փորձնական նկարահանումներն ենք սկսել. թեժ աշխատանքի մեջ ենք: Մեր երկրպագուներին կուրախացնենք նոր հաղորդումներով, բայց դեռ բոլոր փակագծերը չեմ կարող բացել, միայն կասեմ` նոր նախագիծը մոտ է ֆիլմի ժանրին”:

Գարիկը եւ Վաչեն


Հումորիստը տեղեկացրել է, որ գործընկերների նման երբեմն վարում է նաեւ կորպորատիվ միջոցառումներ.“Շոումենի աշխատանքի բաղկացուցիչ մասն են գովազդներում նկարահանվելն ու միջոցառումներ վարելը, բայց այդքան չենք բարձրաձայնում, կարծում եմ` այդքան էլ հետաքրքիր չէ: Հայաստանում էլ, արտերկրում էլ նորմալ երեւույթ է, գումար աշխատելու միջոց”:

Վաչեն եւ Արմուշը


Նա ամռանը հանգստի չի մեկնի. մեծ մասամբ լինելու է Երեւանում. “Պետք է իրականացնենք պլանավորած նկարահանումները: Միգուցե հանդես գամ նաեւ որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր”:

Անդրադառնալով ընտանիքին վերաբերող մեր հարցին` Վաչեն նշել է, որ առայժմ բարի լուր չունեն, բայց մեծ է հայր դառնալու ցանկությունը:

BRAVO.am
Լուսանկարները` Վաչե Թովմասյանի անձնական արխիվից եւ Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին