×


Նաիրա Մովսիսյան

Նաիրա Մովսիսյան

Հայ մոդելը՝  "Միսիս տիեզերք-2011"-ի թոփ տասնյակում Բուլղարիայի Պլեւեն քաղաքում օգոստոսի 20-ից 28-ը կայացել է “Միսիս տիեզերք-2011”-ը։ Հայաստանն առաջին անգամ մասնակցել է գեղեցկության այս մրցույթին նախորդ տարի: Մեր երկիրը ներկայացրել էր մանեքենուհի Ալլա Գրիգորյանը: Naira Movsisyan Այս տարվա մեր ներկայացուցիչը  “Mrs Beauty Millennium International-2011” մրցույթի հաղթող Նաիրա Մովսիսյանն է: “Միսիս տիեզերք” տիտղոսին արժանանալու համար պայքարել են նաեւ Մալթայի, Նոր Զելանդիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Զիմբաբվեի, Վենեսուելայի, Մակեդոնիայի ու այլ երկրների մասնակիցները` 23 հոգի: Նաիրա Մովսիսյանն ընդգրկվել է թոփ տասնյակում, ստացել “Mrs Grace” տիտղոսը եւ հատուկ մրցանակ հովանավորի կողմից: “Անչափ հաճելի էր, որ բացի ժյուրիի, կազմակերպիչների մրցանակից, դահլիճում ներկա հյուրերից մեկը եզրափակչից հետո ինձ մոտեցավ, շնորհավորեց եւ իր կողմից փոքրիկ նվեր հանձնեց:)”, - BRAVO.am-ին ասաց Հայաստանի մասնակիցը: “Միսիս տիեզերք-2011” Մինչ եզրափակիչը գեղեցկուհիները շրջել են բուլղարական քաղաքի տեսարժան վայրերով, փոխանակվել հուշանվերներով, հանդիպում են ունեցել Պլեւենի քաղաքապետի հետ: “Նա ինձ հարցրեց՝ արդյոք ռուսերեն գիտեմ, հետո սկսեց ռուսերենով շփվել: Նաեւ նրա կողմից հուշամեդալ ստացա”,- պատմեց Նաիրան: Մոդելի խոսքերով` օրակարգը շատ հագեցած է եղել. մասնակցել են ընդունելությունների, ճաշկերույթների, այցելել են Պլեւեն քաղաքի պատմության թանգարան, գինիների համտես են անցկացրել Գինու թանգարանում. “Հրապուրված եմ նրանց գինիներով, արտակարգ էին, բայց բուլղարական ազգային խոհանոցի կերակրատեսակներ չենք փորձել”: Մրցույթի եզրափակչում մասնակիցները կրել են կոկտեյլային կարճ զգեստներ, լողազգեստներ, վերջում՝ երեկոյան զգեստներ: Naira Movsisyan Այս տարվա “Mrs Universe”-ի հաղթող է ճանաչվել Վենեսուելայի մասնակիցը. “Հաղթողը շատ պատրաստված էր. իր անհատական ոճաբանի, վարսահարդարի հետ էր եկել, նաեւ իր երկրի լրատվամիջոցներին էր հրավիրել: Կստեմ, եթե ասեմ` մրցակցություն չկար: Նույնիսկ իրար խոսքով կծում էին, բայց ես չեմ սիրում վատ մթնոլորտ եւ թագին արժանանալն ինձ համար գերնպատակ չէր”: “Միսիս Տիեզերք”-ն ամեն տարի անց է կացվում նոր երկրում՝ անկախ հաղթող ճանաչված երկրից: Գեղեցկուհիները մասնակցում են ֆորումի, որտեղ քննարկում են կանանց նվիրված տարբեր թեմաներ. “Հիմնականում կանանց իրավունքների, խնդիրների մասին էր խոսվում, ես էլ իմ ելույթի ժամանակ պատմեցի, որ հայկական ընտանիքում կինն իր կարեւոր դերն ունի, անգամ եթե չի աշխատում: Մեր ընտանիքների դրական կողմերից եմ խոսել՝ նշելով, որ տղամարդիկ ընտանիքը սրբացնում են, իրենց կանանց կարծիքը հարգում են:)”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին