×


“Նորաձեւության ճանապարհ”

“Նորաձեւության ճանապարհ”

Ինչպե՞ս հանդիպեցին Լուսինեն ու Ռոբերտո Կավալին Բրիտանական խորհրդի “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագրի  շրջանակներում Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում եւ Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին ստեղծում են  20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու: Lusine Kostanyan and Roberto Cavalli Ծրագրի հայ մասնակիցները կատարել են իրենց փոխայցելությունները եւ եղել եվրոպացի գործընկերների հայրենիքում: Եվ այսպես, Լոնդոն կատարած իր փոխայցելության ընթացքում  “Նորաձեւության ճանապարհ” ծրագրի մասնակից Լուսինե Կոստանյանն այցելել է բազմաթիվ թանգարաններ, դիտել ցուցադրություններ, տպավորվել ու ոգեշնչվել: Հայ դիզայների համար մասնագիտական նոր վերելքի հնարավորություն է ընձեռել աշխարհի լավագույն վարպետներից մեկի հետ հանդիպումը:): “Լոնդոն էր ժամանել Ռոբերտո Կավալին` մասնակցելու փակ հանդիպմանը, որին ես նույնպես հնարավորություն ունեցա ներկա գտնվել: Մեկ ժամ շարունակ վարպետը պատասխանում էր սակավաթիվ մասնակիցների հարցերին, պատմում, թե ինչպես է ոգեշնչվում եւ աշխատում, անգամ պատմեց իր առաջին սիրո մասին”, - ասել է  Լուսինեն, ով հանդիպման ավարտին լուսանկարվել է Ռոբերտո Կավալիի հետ եւ նույնիսկ զրուցել: Ani Iskandaryan Նա հասցրել է լինել նաեւ “Bath” փոքրիկ քաղաքում եւ այցելել տեղի Նորաձեւության թանգարանը, ուր ցուցադրվում են թագուհիների, այդ թվում նաեւ Վիկտորիա Երկրորդի հարսանեկան զգեստը: Առանձին սրահում ներկայացված էին ձեռնոցների հավաքածուն: “Այդ ձեռնոցներն արվեստի իսկական ստեղծագործություններ էին: Ջիանին Պոլազոն` Միացյալ Թագավորության մասնակիցը, տպավորված էր հայկական գորգերի գուներանգով: Մեր էսքիզներում կօգտագործենք անգլիական ձեռնոցների եւ հայկական գորգերի տարրեր”, - նշել է Լուսինեն: Արամ Նիկոլյանը տասն օրով Ռումինիայում է եղել, իսկ Քրիստինե Ավետիսյանը` Չեխիայում: Այս ընթացքում նրանք հասցրել են ծանոթանալ այդ երկրների մշակութային կյանքին, ուսումնասիրել տարազների պատմությունը եւ սկսել աշխատանքներն էսքիզների գծագրման ուղղությամբ: Aram Nikolyan and Andra Clizza Արամ Նիկոլյանն ու Անդրա Քլիցան ոգեշնչվել են Հայաստանի եւ Ռումինիայի եկեղեցիների ճարտարապետությամբ եւ հոգեւորականների հագուստներից: “Բուխարեստից հետո այցելել եմ Մարամուրեշ, ուր լավագույնս են պահպանվել ռումինական ազգային ավանդույթներն ու տարազները: Ինձ շատ դուր եկան նաեւ ռումինական գյուղական տները”, -ասել է Արամ Նիկոլյանը: Քրիստինե Ավետիսյանը Պրահայից բացի եղել է նաեւ Բռնոյում. “Թեպետ չեխական ազգային տարազները բարդ են եւ հագեցած գուներանգով, ժամանակակից նորաձեւությունում գերակշռում են պարզ ուրվագծերը”: Lusine Kostanyan Քրիստինե Ավետիսյանը եւ չեխ Պավել Իվանչիչն իրենց հավաքածուն ստեղծելու են երկու երկրի արվեստագետների աշխատանքներից ոգեշնչված: Պավել Իվանչիչը հիացած է Փարաջանովի կոլաժներով, իսկ Քրիստինեն` չեխ նկարչուհի Ադրիենա Սիմոտովայի գործերով: Անի Իսկանդարյան եւ դանիացի Իդա Գրո ստեղծագործական զույգը ոգեշնչվել է երկու երկրի բնաշխարհների գեղեցկությամբ: “Դանիայում բնությունն ամենուր կանաչ է եւ ծաղկազարդ: Գեղեցիկ եւ տպավորիչ է հատկապես երկինքը: Ցանկանում եմ իմ հավաքածուին հաղորդել դանիական երկնքի թեթեւությունը”,- նշել է Անին: Ի տարբերություն Անիի, Իդան տպավորվել է հատկապես հայկական քարերի բազմազանությամբ: Gayane Soghomonyan Գայանե Սողոմոնյանն այցելել է Գերմանիա, մի քանի օր անցկացրել Բեռլինում եւ տպավորվել Բեռլինի պատմության թանգարանի գանձերով. “Թանգարանից հեռացա հստակ տեսլականով, թե ինչ եմ ուզում ստեղծել: Գերմանուհու` սառը, բայց միեւնույն ժամանակ շատ կանացի կերպարը ոգեշնչեց ինձ: Ու քանի որ հայ կինն էլ իր ուրույն դերն է ունեցել մեր պատմության ու մշակույթի ստեղծման գործում, ցանկանում եմ շեշտը դնել այդ կերպարի վրա”: Տասն օր անցկացնելով Գերմանիայում` Գայանե-Մելանի ստեղծագործական զույգը հասցրել է ոչ միայն ավելի լավ ճանաչել միմյանց ու ընկերանալ, այլեւ ընդհանուր գաղափարներ մշակել հավաքածուի համար: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Աղբյուրը` Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW